Այսօր՝
 
  • 22:43 – Ինդիանայի բնակչին մեղադրում են Դոնալդ Թրամփին սպանելու սպառնալքիների մեջ 
  • 22:12 – Եվրախորհրդարանը հավանություն է տվել համատեղ պաշտպանական հիմնադրամի ստեղծմանը 
  • 22:02 – Հունաստանի պաշտպանության նախարարը մտահոգ է Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերմամբ 
  • 21:41 – Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան 
  • 21:22 – Օձերը ստիպել են Լիբերիայի նախագահին թողնել նստավայրը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Մեղադրանք է առաջադրվել Երեւանի երկու բնակչի՝ կեղծ թղթադրամներ պահելու եւ իրացնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի 2 բնակչի:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. փետրվարի 9-ին «ՀայԲիզնեսբանկ» ՓԲ ընկերությունից  ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն գրություն է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զագվածում գործող` «ՀայԲիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղից 08.02.2019թ. կատարված ինկասացմամբ պարզվել է, որ «100» ԱՄՆ դոլար անվանական արժեքով թվով 8 թղթադրամներ կեղծված են:

Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը նույն օրը ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երեւան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1994 եւ 1988թթ.:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւանի՝ 31-ամյա եւ 24-ամյա բնակիչները, կեղծ փողեր ձեռք բերելու եւ իրացնելու նախնական համաձայնությամբ, ձեռք են բերել եւ իրենց մոտ պահել ընդհանուր չորս հատ «100» ԱՄՆ դոլար անվանական արժեքով, ստանդարտ թողարկման թղթադրամի կատարման եղանակին եւ պաշտպանական հատկանիշներին չհամապատասխանող կեղծ թղթադրամներ, որոնք իրացնելու նպատակով 2019թ. փետրվարի 9-ին գնացել են Երեւան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գործող «ՀայԲիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատի մոտ, որտեղից բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, անձնական խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա եւ 24-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ պարզելու կեղծ թղթադրամներ ձեռք բերելու բոլոր հանգամանքները:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →