Այսօր՝
 
  • 13:40 – Հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարը Աբու Դաբիում․ Պաշտպանության միջազգային կոնֆերանս 
  • 10:29 – Լավրովին զայրացրել է Washington Post-ի հարցը Սիրիայի մասին 
  • 10:07 – Այս պահից դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով․ փաստաբան 
  • 10:02 – Այսօր 9 մարզերի 20 համայնքներում համայնքապետի ընտրություններ են 
  • 22:37 – ՀՀ-ն կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի մատակարարման հարցում. Արմեն Սարգսյանը՝ Կատարի էմիրին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Փետրվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Փաշինյանի խորհրդականի 3 հարցերը՝ «իր վաղ պատանեկությունը գողացած» Լեւոն Տեր-Պետրոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակային հարցեր է ուղղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին․

«Որպես Սոֆյա Հովսեփյանի մտքերի տրամաբանական շարունակություն…

Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն /ի նկատի ունի ՀՀ առաջին նախագահին/  3 հարցի պատասխանը պետք է տա՝

1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:

2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել /ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների/ այսպես ասված լույսի անջատման դիմաց:

3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:

Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»:

Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քննադատել է ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանին՝ Արցախի հարցի կարգավորման շուրջ նրա տեսակետների համար, որ հայտնել էր ադրբեջանական Turan-ի հետ հարցազրույցում։  Սրան հաջորդեցին քննադատություններ պատգամավորի հասցեին։ Փաշինյանի խորհրդականն այս գրառմամբ փաստացի աջակցություն հայտնեց թիմակցին՝ շարունակելով վեճը ՀԱԿ-ի հետ։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →