Այսօր՝
 
  • 22:43 – Ինդիանայի բնակչին մեղադրում են Դոնալդ Թրամփին սպանելու սպառնալքիների մեջ 
  • 22:12 – Եվրախորհրդարանը հավանություն է տվել համատեղ պաշտպանական հիմնադրամի ստեղծմանը 
  • 22:02 – Հունաստանի պաշտպանության նախարարը մտահոգ է Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերմամբ 
  • 21:41 – Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան 
  • 21:22 – Օձերը ստիպել են Լիբերիայի նախագահին թողնել նստավայրը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Գյուղատնտեսության փոխնախարարն ԱԶԲ-ի պատվիրակության քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը փետրվարի 12-ին հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի ավագ տնտեսագետ Ռաջեշ Վասուդևանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել Բանկի առաջիկա հինգ տարիների ռազմավարության շրջանակում գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության առաջնայնություններն ու հիմնական նպատակադրումները՝ մասնավորապես, ընդգծելով հողի շուկայի ձևավորման, ենթակառուցվածքների զարգացման, ապահովագրության համակարգի ներդրման, մեխանիզացիայի մակարդակի բարձրացման, գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծման, թռչնաբուծական արտադրանքի ավելացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել Ասիական զարգացման բանկի կողմից մի շարք ուղղություններով, այդ թվում՝ գյուղտեխնիկայի կայանների, թռչնաբուծական տնտեսությունների ֆինանսավորման ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գյուղատնտեսական կրթության որակի բարձրացման ուղղությամբ աջակցության ծրագրերի իրականացման հարցը։

ԱԶԲ-ի պատվիրակները նշել են, որ իրենց հետաքրքրությունների տիրույթում կարող են լինել նաև ջերմոցային տնտեսությունների և պահածոների արտադրության ոլորտները, հնարավոր է համարվել նաև PPP (պետություն-մասնավոր հատված) ձևաչափով ծրագրերի իրականացումը։

Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց կողմից մշակված Երկրի գործընկերության 2019-2023 թվականների ռազմավարության շրջանակում այս տարի նախատեսվում է Հայաստանին տրամադրել տեխնիկական աջակցություն՝ գյուղատնտեսական արժեշղթաների ուսումնասիրության նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր և ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →