Այսօր՝
 
  • 00:06 – ՀՀ ոստիկանապետն ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունն ընդլայնելու հույս է հայտնել 
  • 22:28 – Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան 
  • 22:24 – Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին 
  • 21:48 – ԵՄ-ն եւ աշխարհի պետությունները ստիպված կլինեն կարգավորել տեխնոհսկաների գործունեությունը 
  • 21:37 – Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութերի ներառումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Սիրիական հակամարտությունում Հայաստանի ակտիվանալը նրան կտանի անորոշ ուղղությամբ․ Սարգիս Գրիգորյան

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ Ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայից որոշակի փոփոխություններ կբերի իր հետ հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ անգամ ամերիկացի մեկ զինվորի առկայությունն էլ զսպող մեխանիզմ էր  որոշակի ուժերի համար: Նա Tert.am-ի հետ զրույցում միաժանամանակ նկատեց, որ այնուամենայնիվ նկատելի է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ամբողջությամբ դուրս գալ Սիրիայից:

«Վերջին շրջանի ԱՄՆ-ի կողմից հնչող հայտարարություններից նկատելի է, որ ինչ-որ չափով ամերիկյան ներկայություն մնալու է Սիրիայում: Առավել ևս որ Իրաքն օգտագործվելու է որպես հենակետ՝ օդային հարվածներ հասցնելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը արդեն սկսել է Սիրիայի տարածքից իր ռազմական տեխնիկան դուրս բերել: Սա արվում է համաձայն Նահանգների պլանի՝ կապված ամերիկյան զորքերի դուրս բերման հետ:

Նշվում է, որ սկզբում ամերիկյան ուժերը դուրս են բերվում Սիրիայի հյուսիսային շրջաններից: Ընդհանուր առմամբ, Սիրիայում շուրջ 2 հազար ամերիկացի զինվորական կա:

Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն իր ձեռագիրն է փորձում ներկայացնել նաև Սիրիական հակամարտության հարցում: Նա մատնանշեց, որ այստեղ էլ ԱՄՆ նախագահն առաջնորդվում է իր կարգախոսով՝ America is first (Ամերիկան առաջինն է), փորձում է դրսում առավել շատ ակտիվություն չդրսևորել, կենտրոնանալ ԱՄՆ-ի խնդիրների վրա:

«Այդ փոփոխությունները կազդեն Արևելյան Սիրիայի  քրդաբնակ տարածքներում, որոնք քրդերն են վերահսկում: Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ պետք է լինի քրդերի ճակատագրի հետ, և ինչպես է ԱՄՆ-ը վերաբերում այդ խնդրին․ արդյոք թողնելու՞ են քրդերին բոլոր սպառնալիքների առաջ մենակ: Ակնհայտ է, որ Թուրքիան չի ցանկանում, որ քրդերը շարունակեն վերահսկել այդ տարածքները, Սիրիան կցանկանա վերականգնել այդ տարածքների վրա վերահսկողությունը, պարզ  չի, թե Ռուսաստանն ու Իրանը ինչ դիրքորոշում կունենան այդ հարցում: Պետք է պարզապես հասկանալ Միանցյալ Նահանգների դիրքորոշումն այդ հարցում»,- ասաց նա:

Իր կանխատեսմամբ՝ այս տարածքներում, որտեղից Միացյալ Նահանգները որոշել է հանել իր զորքերը, քրդերը հաջողություն էին արձանագրում ցամաքում: Այդ տարածքներում․ ըստ նրա` արդեն արտաքին ուժերի կողմից բախումները վերացել են, քրդերը հասել են հաջողության: «Քանի որ այստեղ քրդերը որոշակի հաջողության հասել են, Միացյալ Նահանգները որոշել է կոնտիգենտ չպահել: Հիմա Միացյալ Նահանգները ստանում է Թուրքիայից երաշխիքներ, որ քրդերի վրա չեն հարձակվի, հետևաբար այդ տարածքներում ԱՄՆ-ը այլ ծրագրեր ունի»,- ասաց նա:

 Արաբագետը մատնանշեց, որ այդ տարածքներում էներգակիրներ կան, և այստեղ ԱՄՆ-ը ունի իր շահերը դրանց հետ կապված:

Արդյոք Դամասկոսը կհաշտվի՞ նրա հետ, որ ամերիկյան զորքերի լքած տարածները պետք է մնան քրդերի վերահսկողության տակ: Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ Դամասկոսն ու քրդերը պետք է այս հարցում լինեն ավելի շրջահայաց և փորձեն բանակցությունների միջոցով հասկանալ, թե ով ինչ ցանկալի արդյունքներ է ուզում ստանալ այս տարածքներում:

«Պարզ է, որ և՛ Դամասկոսը, և՛ քրդերը չեն ցանկանա, որ թուրքերը այդտեղ հասնեն: Քրդերը կնախընտրեն, որ լինեն կառավարական, այլ ոչ թե թուրքական ուժեր այդ տարածքներում: Ամեն դեպքում «մեսիջներ» են հասնում, որ քրդերը ցանկանում են դա: Մնում է, որ Դամասկոսն էլ իր պահանջները ներկայացնելիս հեռատես լինի և փորձի իր պահանջները դնելիս մանևրելու տեղ թողնել, համաձայնության գալ քրդերի հետ»,- ասաց նա:

Սարգիս Գրիգորյանը Սիրիական համակարտությունում փոփոխություններ է տեսնում հատկապես Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում․ Թուրքիան զիջում է Իդլիբը՝ դա դարձնելով իր ձեռքին խաղաքարտ՝ որոշակի քրդաբնակ տեղերում հնարավորություններ ստանալու համար:

«Հիմա, կարծես թե, Ռուսաստանի հետ Թուրքիան համաձայնություն ունի, որ Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերը ակտիվանան, իսկ ինքն այլ վայրերում իր հնարավորությունները մեծացնի»,- ասաց նա:

Սիրիայի ճակատագիրը դեռևս անորոշ է, և, ըստ նրա, ճիշտ է Հայաստանի ընտրած պասիվ քաղաքականությունը: «Ակտիվ քաղաքականությունը ընտրելը միամտություն կլինի և Հայաստանին կտանի անորոշ ուղղությամբ, ավելի շատ կվտանգենք մեզ, քան ինչ-որ բան կստանանք»,- ասաց նա:

Հայաստանի զինված ուժերը խաղաղասիրական նպատակներով տեղակայելն էր, ըստ Սարգիս Գրիգորյանի, հաշվարկված քայլ: «Այդ ակտիվությունը պետք է՝ առավել ևս երբ հաշվի ենք առնում, որ դրանք ինչ-որ կոնկրետ տարածքներում են տեղակայվելու՝ Հալեպում,- ասաց նա,- քաղաքական առումով, հայտարարություններ անելու՝ իշխանությունների, իշխանափոխության, Սիրիայի ճակատագրի մասով չպետք է շտապենք, բայց մարդասիրական նախաձեռնություններով հանդես գալ պետք էր»:

Նրա նկատառմամբ՝ Սիրիայի հակամարտությունում ներգրավված մասնավորապես մեզ հարևան երկրները պետք է հասկանան, որ Հայաստանը և հայությունը մշտապես չեզոք դիրքորոշում են ընտրել սիրիական հակամարտության վերաբերյալ:

 «Մեր դերը միշտ եղել է չեզոք և Սիրիայի արաբական հանրապետության նկատմամբ մեր դրական վերաբերմունքի համար մենք կարող ենք օղակ լինել նաև կողմերի միջև: Բայց այս մասին մենք պետք է  անընդհատ նշենք, պետք է մշտապես ներկայացնենք, որ Սիրիայում ունենք համայնք, որն առանձնանում է  նրանով, որ կողմնակից է եղել Սիրիայի զարգացմանը, այլ ոչ թե հրահրել ինչ-որ հակասություններ»:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →