Այսօր՝
 
  • 00:06 – ՀՀ ոստիկանապետն ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունն ընդլայնելու հույս է հայտնել 
  • 22:28 – Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան 
  • 22:24 – Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին 
  • 21:48 – ԵՄ-ն եւ աշխարհի պետությունները ստիպված կլինեն կարգավորել տեխնոհսկաների գործունեությունը 
  • 21:37 – Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութերի ներառումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Քաղաքապետարանում փակ գործընթաց է տեղի ունենում. Խաժակյանը՝ աղբահանության մասին

Աղբահանության հետ կապված քաղաքապետարանում փակ գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Դեռեւս մենք փորձում ենք պարզել, թե աղբահանության հետ կապված ինչ փոփոխություններ է նախապատրաստում քաղաքապետարանի աշխատակազմը, որովհետեւ փակ գործընթաց է տեղի ունենում, ոչ թափանցիկ կերպով են փորձում գործողություններ իրականացնել եւ կարծես ոչ հանրությունը, ոչ ավագանին իրազեկված չեն, թե ինչ փոփոխություններ է նախատեսում քաղաքապետարանը, մինչդեռ քաղաքապետը հայտարարում է, որ այդ փոփոխությունները ընթացքի մեջ են»,– ասաց Դավիթ Խաժակյանը։

Նշենք, որ մայրաքաղաքում տոներից հետո «Սանիթեքը» չի կարողանում պատշաճ կերպով աղբահանություն իրականացնել։ Այս մասին բազմիցս հայտարարել է «Լույս» դաշինքի անդամները, ինչին քաղաքապետը եւ «Իմ քայլը» դաշինքի անդամները պատասխանում են, որ խնդիրն այնքան էլ  սարսափելի չէ եւ օրեր անց լուծում կստանա։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →