Այսօր՝
 
  • 00:06 – ՀՀ ոստիկանապետն ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունն ընդլայնելու հույս է հայտնել 
  • 22:28 – Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան 
  • 22:24 – Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին 
  • 21:48 – ԵՄ-ն եւ աշխարհի պետությունները ստիպված կլինեն կարգավորել տեխնոհսկաների գործունեությունը 
  • 21:37 – Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութերի ներառումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ալեքսանդր Ցեկալոն նոր սիրուհի ունի․ նա բաժանվել է Վերա Բրեժնեւայի քրոջից

57-ամյա պրոդյուսերը վերջապես բացատրել է, թե ինչու են նրան հաճախ նկատում անծանոթ սեւահեր գեղեցկուհու ուղեկցությամբ։ Պարզվել է, որ Ցեկալոն արդեն երկար ժամանակ է, ինչ չի ապրում Վերա Բրեժնեւայի քրոջ՝ Վիկտորիայի հետ, քանի որ հանդիպել է իր նոր սիրուն եւ նրան առաջարկություն է արել։

Շոումենին անցած տարվա ընթացքում տարբեր վայրերում նկատել են անծանոթ գեղեցկուհու ուղեկցությամբ։ Օրինակ, մայրաքաղաքի ռեստորաններից մեկում  զույգը նույնիսկ չի թաքցրել զգացմունքները։ Նրանք համբուրվել են, գրկախառնվել եւ լքել են հաստատությունը։ Այնուհետեւ պարզվել է, որ մեկնել են Հռոմ, որտեղ տոները միասին են անցկացրել եւ քաղաքով նույնպես զբոսնել են  գրկախառնված։ Այդքանից հետո արդեն թաքցնելն իմաստ չուներ, որ 57-ամյա Ցեկալոն պաշտոնապես ամուսնալուծվել է։

Ալեքսանդրը ասել է, որ նրան վիրավորում է այն փաստը, որ նրա նոր սիրեցյալին մամուում անվանում են «սիրուհի»։ «Ես պաշտոնապես ամուսնալուծված եւ ազատ մարդ եմ։ Այդ իսկ պատճառով սիրուհի բառը տեղին չէ եւ վիրավորական է։ Մենք սիրում ենք միմյանց եւ մեր հարաբերությունները երեկ չեն սկսվել։ Սերը միակ բան  է, որ հնարավոր չէ չափից շատ տալ։ Սա ես չեմ ասել, այլ Հենրի Միլլերը»։

Հիշեցնենք, որ Վերա Բրեժնեւայի քույրը Ցեկալոյի կինն է դարձել դեռ 10 տարի առաջ։ Ցեկալոն նրա հետ ծանոթացել է Կիեւում՝ Լոլիտայի հետ սկանդալային բաժանումից հետո։ Չնայած տարիքային մեծ տարբերությանը՝ 23 տարի, նրանք ամուսնացել եւ երկու երեխա են ունեցել՝ դուստրը՝ Ալեքսանդրան եւ որդին՝ Միշան։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →