Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Փորձագետ. Հայաստանի խորհրդարանում Եվրասիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման գաղափարը ճիշտ ժամանակին է

7-րդ գումարման խորհրդարանում Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի ստեղծման գաղափարը ճիշտ ժամանակին է եւ անգամ փոքր-ինչ ուշացած է։ Այս մասին Նովոստի Արմենիա-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ինտեգրացիա եւ զարգացում հետազոտա-վերլուծաբանական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը։

Նրա խոսքերով՝ «դա առկա իրողությունների շատ ճիշտ գնահատական է» Հայաստանի արտաքին քաղաքական գծի համար։

«Եթե նման հանձնաժողով ստեղծվի, ինչի մասին մենք խոսում ենք առնվազն մի քանի տարի, ապա դա կնշանակի, որ Հայաստանի նոր քաղաքական էլիտան ավելի անկեղծ է վերաբերվում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գտնվելու փաստին եւ մեր երկրի մասնակցությանը Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին։ Մենք կարծում ենք, որ զարմանալի էր, որ 5-րդ եւ 6-րդ գումարումների խորհրդարաններում եղել է Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողով, եւ չի եղել Եվրասիական ինտեգրման հանձնաժողով, թեեւ Հայաստանը ցանկություն է հայտնել մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը 2013թ. սեպտեմբերից»,- պարզաբանել է Սաֆարյանը։

Փորձագետն ընդգծել է, որ  Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի առկայությունը ոչ մի կերպ չի խանգարել եւս մեկ նման հանձնաժողովի ստեղծմանը, բայց արդեն Եվրասիական ինտեգրման գծով, սակայն դա այդպես էլ չի արվել։ Հանձնաժողովը, Սաֆարյանի կարծիքով, պետք է ստեղծվի ոչ թե սույն գործընթացը դրվատելու, այլ այն նպատակով, որպեսզի քննարկվեն սկզբունքային հարցեր, բարձրացվեն հուզող հարցերը, դրանք հնչեցվեն եւ հող ստեղծվի դրանց լուծման համար՝ մեծ տարածաշրջանային միավորման շրջանակներում, ինչպիսին է ԵԱՏՄ-ն։

«Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտա-վերլուծաբանական հասարակական կազմակերպության ղեկավարը համոզված է, որ Հայաստանն ունի ցայժմ չօգտագործված պոտենցիալ իր ներկայությունը Եվրասիական տնտեսական միությունում ավելացնելու համար, որպեսզի բարելավի տնտեսական ցուցանիշները՝ սույն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության օգնությամբ։

«Ես նաեւ կարծում եմ, որ Եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովը կարող է իր շուրջը համախմբել մեր երկրի ինտելեկտուալ պոտենցիալը՝ ինչպես առաջատար գիտնականների, այնպես էլ տնտեսագետների, միջազգայնագետների, քաղաքագետների, նաեւ տարբեր ոլորտների մասնագետների, որոնք հետաքրքրվում են եվրասիական ինտեգրման թեմատիկայով, որպեսզի նրա ձայնը լսելի լինի ոչ միայն Հայաստանի իշխանական միջավայրում, այլեւ Եվրասիական տնտեսական միության իշխանական միջավայրում»,- ամփոփել է հայ փորձագետը։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքերով՝ եվրասիական տնտեսական համագործակցությունը եւ Հայաստանի արդյունավետ տնտեսական զարգացման հնարավորություններն այդ շրջանակներում համապատասխանում են ժողովրդի շահերին, ինչը միշտ եղել է մեր կուսակցության գերակայություններից մեկը։

«Այս առնչությամբ նոր գումարման խորհրդարանում մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →