Այսօր՝
 
  • 00:06 – ՀՀ ոստիկանապետն ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունն ընդլայնելու հույս է հայտնել 
  • 22:28 – Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան 
  • 22:24 – Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին 
  • 21:48 – ԵՄ-ն եւ աշխարհի պետությունները ստիպված կլինեն կարգավորել տեխնոհսկաների գործունեությունը 
  • 21:37 – Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութերի ներառումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Որքանո՞վ է իրավաչափ անձնական տվյալներն ապահովագրական ընկերություններին տալը

Հայաստանում ավտոմեքենատերերը գրեթե ամեն տարի բախվում են իրենց անձի հանդեպ ապահովագրական ընկերությունների սուր հետաքրքրությանն այն ժամանակ, երբ լրանում է ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը։ Մեքենատերերին սկսում են զանգահարել բոլոր հայտնի ու անհայտ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները եւ առաջարկում ծառայություններ իբր ավելի շահավետ պայմաններով։

Հատկանշական է, որ զանգահարողները քաջ տեղեկացված են ինչպես այն մասին, թե ում անունով է գրանցված ավտոմեքենան, այնպես էլ մեքենայի տեխնիկական տվյալների մասին, ներառյալ համարանիշներն ու մակնիշը։ Ընկերությունների այսպիսի տեղեկացվածությունը, որին մեքենատերը կյանքում ոչ մի անգամ չի դիմել, եւ պնդերեսությունը, որով առաջարկվում են ծառայությունները, օրինաչափ հարց են առաջացնում. իսկ որքանո՞վ է իրավաչափ անձնական տվյալների տարածումը։ Անմիջապես նշենք, որ ընկալելի պատասխան այս հարցին չկա։

Ֆեյսբուքի օգտատեր Օ.Ա.-ն (տվյալները չենք հրապարակում, քանի որ պոստի հեղինակը առայժմ չի պատասխանել, թե համաձայն է արդյոք իր տվյալների հրապարակմանը) գրում է, որ մի քանի ամիս առաջ դարձել է ապահովագրական ընկերությունների սեւեռուն ուշադրության առարկան վերոնշյալ համատեքստում։ Քաղաքացին դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որտեղից նրա հայտարարությունը վերաուղղել են Կենտրոնական բանկ։ «Մի քանի ամիս ուսումնասիրելուց հետո ինձ ասացին, որ բացի բանավոր նախազգուշացումից ոչինչ անել չեն կարող, քանի որ ապահովագրական ընկերությունը ժխտում է իր կապը հեռախոսազանգի հետ»,- տեղեկացնում է Օ.Ա.-ն։

Քաղաքացին դիմել է ոստիկանություն՝ ներկայացնելով հեռախոսազանգի ձայնագրությունը։ Մեկ ամիս անց ստացվել է պատասխան, որի համաձայն՝ պարզվել է, թե ով է զանգահարել՝ մասնավոր ընկերության մի ներկայացուցիչ, ով համագործակցել է ապահովագրական ընկերության հետ։ Սակայն միջադեպը հանցակազմ չի պարունակում, քանի որ զանգը պատահական է եղել՝ ազատ ընտրված հեռախոսահամարով, վերցված մի ինչ-որ «Վու-վու» կայքից։ «Ինչպես կարելի էր, պատահական համարով զանգահարելով, իմանալ մեքենայի տիրոջ անուն-ազգանունը, նրա մեքենայի տվյալները, ապահովագրական պայմանագրի ժամկետի ավարտը»,- արդարացիորեն զայրանում է Օ.Ա.-ն։ Մանավանդ որ, ավելացնում է պոստի հեղինակը, տվյալները չկան նաեւ նշված կայքում։

Պոստի հեղինակը պատրաստ է հեռախոսազրույցի ձայնագրությունը եւ իր տրամադրության տակ գտնվող պատասխանները տրամադրել բոլոր շահագրգիռ անձանց։ 

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →