Այսօր՝
 
  • 21:23 – Հակոբ Նազարյանը դուրս է եկել ԲՀԿ–ից 
  • 19:29 – ԱԺ աշխատակազմի, պատգամավորների աշխատավարձի չափը՝ օրենքի համաձայն 
  • 17:03 – Ազգային ժողովի 5 օրերի աշխատանքը ցույց տվեց, որ քաղաքական դաշտում առողջացման միտումներ են նկատվում. Գևորգ Պետրոսյան 
  • 16:13 – Անկարան մեղադրել է ամերիկյան դիվանագետին ահաբեկչությանն աջակցելու մեջ 
  • 15:57 – Պետական համակարգի օպտիմալացումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, որին ընտրողն «այո» է ասել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Դա առանց փամփուշտի կրակոց է. Անահիտ Բախշյանը՝ ուսուցչի վարքի կանոնների նոր նախագծի մասին

Դա առանց փամփուշտի կրակոց է եւ չեմ կարծում, որ դա այս պահին կրթության առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն՝ անդրադառնալով  ԿԳ նախարարության կողմից մշակված ուսուցչի վարքի կանոնների նախագծին։

«Դա առանց փամփուշտի կրակոց է, եւ չեմ կարծում, որ դա այս պահին կրության առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհն է։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչ անհրաժեշտություն կար էսօր, երբ հազար ու մի խնդիր ունի եւշատ ավելի կարեւոր որոշումների, քան դա է։ Դա մի փաստաթուղթ է, որ ոչինչ չի ապահովվելու մեր տեսլականը ապահովելու կրթության ոլորտում, որովհետեւ փաստորեն այդ փաստաթղթով կարծես փորձ է արվում ուսուցչի դերը կամ կոչումը հաստատել, որի կարիքը չկա, այդ փաստաթղթով չէ որոշվում, դա մի բան է, որ մարդու մեջ կա, կամ չկա»,– նշեց նա։

Անահիտ Բախշյանի կարծիքով՝ այս փաստթղթով ուսուցչի մասնագիտական որակները չեն բարձրանալու։

«Ես միայն մի դրույթի հետ եմ համաձայն, որ ուսուցիչը դասարանում աշակերտի հետ չպիտի վճարովի պարապի, որը էս թղթի լինել– չլինելուց կլինի, քանի դեռ ուսուցչի աշխատավարձը չի բարձրացվում պատշաճ ձեւով։ Այս փաստաթուղթը դրական կամ բացասական ոչինչ չի փոխելու, կամ կա, կամ չկա, ոչինչ չի փոխվելու»,– ասաց Բախշյանը։

Նշենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է ուսուցչի վարքի կանոններ, որն առայժմ նախագծի մակարդակում է: Այս նախագծի  նպատակն է «սահմանել ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները, նպաստել կրթական գործընթացներում երեխաների իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը, կարգավորել ուսուցչի հարաբերությունները սովորողների, ծնողական համայնքի, մանկավարժական համակազմի հետ, նպաստել ուսուցիչների մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակն ու մասնագիտական պատիվը բարձր պահելուն»:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →