Այսօր՝
 
  • 19:29 – ԱԺ աշխատակազմի, պատգամավորների աշխատավարձի չափը՝ օրենքի համաձայն 
  • 16:13 – Անկարան մեղադրել է ամերիկյան դիվանագետին ահաբեկչությանն աջակցելու մեջ 
  • 15:57 – Պետական համակարգի օպտիմալացումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, որին ընտրողն «այո» է ասել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 
  • 14:02 – Աֆղանական թալիբները հրաժարվել են հանդիպել ամերիկյան դիվանագետի հետ 
  • 09:58 – Այս տարի շատ ավելի ծանրաբեռնված են աշխատել.Արմավիրի մարզպետը՝ պարգեւատրումների մասին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Կոտայքի մարզում առողջարանա–հյուրանոցային համալիրի կառուցման համար շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կարվի. Ռ. Մելիքյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մարզում շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվելու։«6 ամիս որպես Կոտայքի մարզպետ պաշտոնավարելու ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ներդրողների հետ՝ իմ հրավերով կամ վերջիններիս նախաձեռնությամբ։ Նպատակն է՝ նորարարական լուծումներով և ժամանակակից առաջարկներով հագեցած ծրագրով մեր մարզում իրականացնել լայնամասշտաբ ներդրումներ։
Մշտապես իմ պատրաստակամությունն եմ հայտնել աջակցել դրանց իրագործմանը՝ ի նպաստ մարզի համաչափ զարգացման և իհարկե աշխատատեղերի ստեղծման։
Հանքավան գյուղում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած առողջարանա-հյուրանոցային համալիրի ստեղծման ծրագրին ես հավանություն տվեցի՝ համարելով այն լավագույններից՝ աշխատատեղերի քանակի, աշխատավարձերի նվազագույն շեմի և այլ ծրագրային կետերի առումով։
Համալիրը կառուցելու համար նախատեսվում է ներդնել շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլար՝ ըստ տարիների՝
2019թ․ - 3 միլիոն ԱՄՆ դոլար,
2020թ․ - 3 միլիոն ԱՄՆ դոլար
2021թ․թ․ - 4 միլիոն ԱՄՆ դոլար։
Միայն 2019 թ․ ծրագրով նախատեսվում է ստեղծել 180-200 ուղիղ աշխատատեղեր, իսկ անուղղակի աշխատատեղերի թիվը մինչև 2021 թվականը հասցնել 750-ի։ Ներկայում նախահաշվային և նախագծային աշխատանքներն ու հողհատկացման գործընթացներն արդեն մեկնարկել են։
Այս պահին բանակցության տարբեր փուլերում գտնվող մոտ 2 տասնյակ ներդրումային ծրագրեր ունենք, որոնց մեկնարկը մարզում զգալի դրական տեղաշարժեր և նոր ռեսուրսների ներհոսք կապահովի»։скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →