Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Եթե Փաստաբանների պալատը չի կարողանում ապահովել փաստաբանի անկաշկանդ աշխատանքը, ինչպես Մ. Գրիգորյանի փաստաբանի դեպքում էր, պետք է նորը ձևավորվի. Ն. Բաղդասարյան

Փաստաբանի կլինի, դատավոր, դատախազ, թե քննիչ, ցանկացած մեկը, ով իրականացնում է արդարադատություն, նրա նկատմամբ ոտնձգությունը, բնականաբար, գնահատում ենք բացասական:Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան, ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով երեկ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի նկատմամբ ոտնձգություններին բողոքի ցույցի մասնակիցների կողմից:
«Չեմ պատկերացնում որևէ մեկին, ով արդարություն իրականացնելիս անձի նկատմամբ բռնություն, սպառնալիք հնչեցնելը կարող է այլ ձև բնութագրել, սակայն պետք է տեսնել այդ ամենի պատճառները, և արդյո՞ք պետական մարմինները, այդ թվում նաև Փաստաբանական  պալատն իր դերակատարումը  չի ունեցել այս իրավիճակի ստեղծման մեջ»,-ասաց նա: 
Ըստ Բաղդասարյանի՝ նման միջադեպը հետևանք է փաստաբանների նկատմամբ ոտնձգությունները պետական մարմինների ու փաստաբանների պալատի կողմից այս տարիների ընթացքում ցուցաբերած անտարբերության: «Ժամանակին, երբ ես ասում էի, որ Փաստաբանական պալատը պետք է ցանկացած նման դեպքերում  ձեռնամուխ լինի իր անդամի շահերի պաշտպանությանը, նման հետևանքների համար էի նաև ասում: Նույն իմ հետ կապված եղել է նման միջադեպ մի քանի տարի առաջ Վարդան Պետրոսյանի գործով, երբ որ իշխանություններն այն ժամանակ  ոչինչ չէին ձեռնարկում, երբ իմ անձի նկատմամբ էին այդ հարձակումներն իրականացվում և վիրավորանքներ հնչեցնում, նաև Փաստաբանական պալատը որևէ հայտարարությամբ հանդես չէր գալիս և չէր ձեռնարկում գործուն միջոցներ: Պետական  մարմինները կարճում էին քրեական գործերը, նյութերը մերժում էին, երբ որ իմ անձի նկատմամբ դատավարության ժամանակ վիրավորանքներ էին հնչեցնում, այն ժամանակ պետք է մտածեին, որ հետևանք է ունենալու, եթե մեկ անգամ չես պատժում, ամեն ինչ հետևանք է ունենում»,-ասաց նա: 
Նիկոլայ Բաղդասարյանն օրինակ է բերում լրագրողական համայնքին, երբ որ մի լրագրողի նկատմամբ ոտնձգություն է կատարվում, բոլոր լրագրողները հավաքվում, պաշտպանում են, մինչդեռ, ցավոք, ըստ նրա, փաստաբանական համայնքը նման ձևով չի գործում, և պալատը ընտրողաբար կարող է ինչ-որ մեկի շահերը պաշտպանել, մյուսինը՝ ոչ: 
Դիտարկմանը, թե անընդհատ խոսում են իրավիճակի փոփոխության մասին, և արդյո՞ք նոր իրողությունների պայմաններում էլ դա նորմալ է, Նիկոլայ Բաղդասարյանը արձագանքեց. «25-27 տարի մի պետությունում, որտեղ կերտել ենք հասարակություն, չենք պարզաբանել, որ փաստաբանը ևս մարդու իրավունքների պաշտպան է, և մի օր էլ այդ փաստաբանը կպաշտպանի նաև ձեր շահերը, և մենք ամեն ինչ արել ենք նախորդ իշխանության ժամանակ, որպեսզի փաստաբանի նկատմամբ  ոտնձգություն անելը և անպատիժ մնալը դառնան սովորական երևույթ, և հիմա հեղափոխությունից հետո, երբ մի քանի ամիս է անցել, ասել, որ  ոչինչ չի փոխել, գիտեք, դա այդքան էլ տեղին չէ: 
Ժամանակ է պահանջվում՝ մարդկանց  հոգեբանությունը փոխելու, պարզաբանելու, որ չի կարելի  նման դրսևորում, որ արդարադատությունն այլևս այն արդարադատությունը չի, ժամանակ է պահանջվում, պետք է փոփոխվի առաջին հերթին պետական մտածելակերպը, մարդկանց մտածելակերպը, որպեսզի խնդիրը  լուծվի»,-ասաց նա:  
Փաստաբան Արսեն Մկրտչյանի այդ դիտարկմանը, թե նման ճնշումների պայմաններում հնարավոր չէ արդարադատություն իրականացնել, Նիկոլ Բաղդասարյանն արձագանքեց, որ եթե այդպիսի բան է ասում, ուրեմն պետք է պահանջի Փաստաբանների պալատի նախագահի հրաժարականը. «Եթե պալատը, պալատի խորհուրդը չի կարողանում ապահովել փաստաբանների անկաշկանդ աշխատանքը ու ոչինչ չի անում, պետք է նոր խորհուրդ ձևավորվի, որը կկարողանա դա ապահովել»:  
Ինչ վերաբերում է Դատախազության կողմից նյութեր նախապատրաստելուն փաստաբանի մեքենայի վրա թքած քաղաքացու նկատմամբ, Բաղդասարյանն ասաց, որ հեղափոխությունից նկատելի է արդեն պատկան կառույցների անմիջական միջամտությունը: «Հեղափոխությունից հետո չնչին արձագանքի դեպքում, անգամ  սոցիալական ցանցում տեղադրված ինչ-որ նյութի դեպքում ոստիկանությունը, դատախազությունը ձեռնամուխ են լինում նյութեր նախապատրաստելուն: Քրեական գործ դժվար այս պահին հարուցված լինի, բայց պետք է նյութեր նախապատրաստել՝ հասկանալու, թե ինչ է եղել, ի տարբերություն նախկինում, երբ որ ինձ դատական նիստի ժամանակ ամենավերջին բառերով հայհոյում, վիրավորում էին, այն ժամանակ, երբ ավտոմեքենայիս վրա էին քշում, ոչինչ չէր անում ներկա գտնվող ոստիկանությունը, դատախազը, դատավորը, բայց հիմա տեսնում ենք,  որ ոստիկանությունն էլ, դատախազությունն էլ չնչին առիթով հրապարակում է լինում, ձեռնամուխ են լինում նյութերի նախապատրաստման: Իհարկե, պետք է նյութեր նախապատրաստվեն, որովհետև ես տեսել եմ, որ փաստաբանը, դատախազն ու դատավորն են հրահրել վեճը, իհարկե մանրամասն ծանոթ չեմ իրավիճակին, և պետք է հասկանալ, թե ով է եղել նախահարձակը, և օբյեկտիվ ճշմարտությունը կբացահայտեն»,-ասաց նա:  скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →