Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

«Գիշերում են մեքենաների մեջ, որ 5 մետր առաջ գնան». Նորագավիթի մաքսատանը 4 օր է հերթի մեջ են

Ավտոմեքենաներ ներկրողներն ահազանգում են Նորագավիթում գտնվող «Արարատյան» մաքսատանը տիրող հսկայական հերթերի, մաքսազերծման համար նախատեսած կողմնորոշիչ գների բարձրացման մասին։ Այսօր՝ հունվարի 11–ին «Արարատյան» մաքսատանը NEWS.am–ի հետ զրույցում վարորդները դժգոհեցին, որ հերթում սպասում են դեռևս հունվարի 8–ից։

«Ամերիկայից մեքնա եմ բերել ու արդեն 5 օր հերթի մեջ եմ, եթե չհասցնենք այսօր մաքսազերծել՝ 100.000 դրամ տուգանք կգա»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց վարորդ Կարեն Մարտիրոսյանը։

Ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող Հարություն Մինասյանն էլ նշեց, որ մաքսատունը տոն օրերին հերթապահություն է իրականացրել, սակայն շատ վարորդներ տեղյակ չեն եղել այդ մասին.

«Հերթերը շատացել են երևի ոչ աշխատանքային օրերի հաշվին, մարդիկ փող են տալիս պետությանը ու դրա համար իրար սպանում։ Պայման պետք է ստեղծեն, որ մարդիկ կարողանան մաքսազերծել, աշխատուժը կա, բայց չգիտես ինչու չեն հասցնում։ Մարդիկ գիշերը գալիս՝ մնում են ավտոների մեջ, որ  5 մետր ավտոն առաջ տան, որ օրը չանցնի՝ ստիպված 100.000 տուգանք վճարեն»,–ասաց նա։

 Մինասյանը նկատեց, որ հերթերը կարգավորելուց զատ պետք է մտածել նաև «Արարատյան» մաքսատան պայմանների մասին։

«Տեղանքը նայեք, էստեղ մուտքի մոտ մարդիկ են ապրում, եթե էդ մարդկանց տունը մարդ վատանա՝ սկոռի չի կարա մտնի, պաժառ ընկնի՝ ոչ ոք չի հանգցնելու, թող մաքսատան տեղը փոխեն,  պայմանները լավացնեն, մենք էլ գնանք՝ մեր գործն անենք։ Տամոժնիում նոմալ պայմաններ չկան, զուգարան չկա նորմալ։  Մի՞թե հնարավոր չէ ամեն ինչ կազմակերպել այնպես, որ նորմալ աշատեն»,–ասաց նա՝ նկատելով, որ հարևան Վրաստանում մաքսազերծումն իրականացվում է 15 րոպեի ընթացքում։

Վարորդներից մեկն էլ դժգոհեց, որ Ճապոնիայից ինվոյսով մեքենա է ներմուծել, սակայն տեսանյութի բացակայության պատճառով ստիպված է եղել ավելի գումար վճարել։ Հիշեցնենք, որ երեկ  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը  հայտարարել էր, որ ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →