Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ահազանգ. մեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 1-ին, ժամը 16:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Աստղաձոր համայնքի մոտակայքում, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1996 թ.) դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված. տուժածներ չկան:

***

Հունվարի 1-ին, ժամը 12:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի գերեզմանատան տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Մ.):

***

Հունվարի 1-ին, ժամը 08:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում՝ ազգային ագրարային համալսարանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes 600» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 1-ին, ժամը 06:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Camry» մակնիշի (վարորդը՝ Ն. Ս.) և «Opel» մակնիշի (վարորդը` Ա. Ս.) ավտոմեքենաները:

***

Հունվարի 1-ին, ժամը 04:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձոր մարզի Թառաթումբ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Բ.):

***

Հունվարի 1-ին, ժամը 03:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ Գնդեվազ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի  ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա.) արգելափակվել է Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 15-րդ կմ-ին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 1-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ դեպի ջրվեժ տանող ավտոճանապարհին, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan X-terra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1990 թ.) արգելափակվել է Չարենցի փողոցում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 1-ին, ժամը 00:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորայք-Սպանդարյան հատվածի 12-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ, ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի անանցանելի:

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել արգելափակումից:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →