Այսօր՝
 
  • 16:49 – Նախարարներից առավել շատ ձայն ստացել է Ֆելիքս Ցոլակյանը. Նրան հաջորդում են Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը 
  • 13:20 – Վարդենիսի ավագանին բավարարել է ՀՀԿ–ական քաղաքապետի հրաժարականի դիմումը 
  • 13:21 – Ձեւավորվեց այնպիսի մթնոլորտ, որը ՀՀ քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում. Արա Բաբլոյան 
  • 10:00 – 132 պատգամավոր 101-ի փոխարեն՝ մի քիչ շատ չէ՞․ Լուսինե Հարոյան 
  • 23:03 – ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերն ընդունել են արդյունքները. ինչպիսին է նրանց արձագանքը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Պսեւդոգիտությունը չպետք է հաղթի գիտությանը. հայտնի իմունաբանը պատմել է, թե ինչու չի կարելի պատվաստումներից հրաժարվել

Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ շատ երեխաներ մահանում էին պոլիոմելիտից եւ այլ վարակիչ հիվանդություններից: Այսօր նրանք պատվաստումների շնորհիվ կարողանում են ապրել: Հազվագյուտ դեպքերում պատվաստումներն իրոք կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ՝ սովորաբար ոչ լուրջ, բայց առանց ծանրակշիռ պատճառների չի կարելի հրաժարվել պատվաստումներից: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայտնի իմունաբան Նիմա Ռեզային:


«Ես որպես իմունաբան կողմ եմ պատվաստումներին: Այսօր աշխարհում ուժեղ հակապատվաստումային շարժում է. եւ դա, ըստ իս, շատ վատ է: Մենք պետք է հասկանանք, որ 50 տարի առաջ շատ երեխաներ մահանում էին պոլիոմելիտից, տուբերկուլյոզից, այլ ինֆեկցիոն հիվանդություններից, իսկ հիմա նման մահերը շատ հազվադեպ են լինում», - ասաց մասնագետը:

Նրա խոսքով, պատվաստանյութը մարզում է իմունային համակարգը, նրան սովորեցնում պայքարել ինֆեկցիայի դեմ: Պատվաստանյութի շնորհիվ իմունիտետը, հանդիպելով հիվանդության հարուցիչի հետ, արդեն գիտի ինչպես այն հաղթահարի:

Պատվաստանյութերը չեն կարող լինել «չարիք», ինչպես դա փորձում են ներկայացնել հակապատվաստումային շարժման կողմնակիցները:


«Հակապատվաստումային արշավները առաջնորդվում են պսեւդոգիտությամբ, այլ ոչ թե իսկական գիտությամբ: Պսեւդոգիտությունը չպետք է հաղթի գիտությանը», - նշեց Ռեզային:

Նիմա Ռեզային աշխարհում առաջնային իմունոդեֆիցիտի ամենահայտնի մասնագետներից մեկն է։ Նա հայտնի է այս ոլորտում իր բազմաթիվ հետազոտությունների եւ գիտական աշխատանքների շնորհիվ։ Ռեզային Universal Scientific Education and Research Network (USERN) գիտական ցանցի, ինչպես նաեւ Առաջնային իմունոդեֆիցիտի իրանական ռեեստրի (Iranian Primary Immunodeficiency Diseases Registry (IPIDR)) ստեղծողն է։ Նա ավելի քան 500 գիտական հրատարակումների, այդ թվում Avicenna Festival-ի մրցանակների արժանացած 5 գրքերի հեղինակ է։ Ռեզայիիի գիտական գործունեությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://usern.tums.ac.ir/User/CV/rezaei_nima?fbclid=IwAR1roNrBAtmgO4fNcL8QjoBhOCE9D5qXOQBc3sJg25wwp7fYj9kJWzJkNoI


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →