Այսօր՝
 
  • 16:49 – Նախարարներից առավել շատ ձայն ստացել է Ֆելիքս Ցոլակյանը. Նրան հաջորդում են Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը 
  • 13:20 – Վարդենիսի ավագանին բավարարել է ՀՀԿ–ական քաղաքապետի հրաժարականի դիմումը 
  • 13:21 – Ձեւավորվեց այնպիսի մթնոլորտ, որը ՀՀ քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում. Արա Բաբլոյան 
  • 10:00 – 132 պատգամավոր 101-ի փոխարեն՝ մի քիչ շատ չէ՞․ Լուսինե Հարոյան 
  • 23:03 – ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերն ընդունել են արդյունքները. ինչպիսին է նրանց արձագանքը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Կասեցվել է լավաշի եւ հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն անհատ ձեռնարկատեր Լուսինե Սիմոնյանին պատկանող լավաշի եւ հրուշակեղենի արտադրամասում (Լոռու մարզ, ք Ալավերդի) անցկացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում պարզել են, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ:ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրվել են նաեւ այլ անհամապատասխանություններ, մասնավորապես՝ պատրաստի արտադրանքը չի ունեցել հայերեն մակնշում, իսկ չփաթեթավորված լավաշը՝ տեղեկատվական թերթիկ, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը եւ անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, արտադրողի կողմից չի իրականացվել պատրաստի արտադրանքի լաբորատոր հսկողություն՝ որակի եւ անվտանգության ցուցանիշների նկատմամբ: Այս արտադրամասի երկու աշխատակիցներ չեն անցել նախնական եւ պարբերական բժշկական զննություններ եւ չեն ունեցել սանիտարական գրքույկներ:


Տեսչական մարմինը կասեցրել է Ա/Ձ Լուսինե Սիմոնյանի արտադրական գործունեությունը: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ, իսկ աշխատակիցները զրկվել են աշխատանքի իրավունքից, մինչեւ սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →