Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք արդեն իսկ կարող են օգտվել տեսազանգի հնարավորությունից

2018 թվականի նոյեմբերի 1-ից օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարության և «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում Արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովվել են տեսազանգի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական մեկական սարքավորումներով: Ավելին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առկա է երկուսը:

Կոչ ենք անում ազատությունից զրկված անձանց օգտվել տեսազանգի իրենց հնարավորությունից և պահպանել արտաքին աշխարհի հետ իրենց կապը:

Տեսազանգի տրամադրման կարգին ծանոթանալու, ինչպես նաև տեսազանգից օգտվելուն առնչվող ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել քրեակատարողական համապատասխան հիմնարկի վարչակազմին կամ զանգահարել Արդարադատության նախարարության թեժ գծի 85 00 համարին:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →