Այսօր՝
 
  • 16:49 – Նախարարներից առավել շատ ձայն ստացել է Ֆելիքս Ցոլակյանը. Նրան հաջորդում են Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը 
  • 13:20 – Վարդենիսի ավագանին բավարարել է ՀՀԿ–ական քաղաքապետի հրաժարականի դիմումը 
  • 13:21 – Ձեւավորվեց այնպիսի մթնոլորտ, որը ՀՀ քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում. Արա Բաբլոյան 
  • 10:00 – 132 պատգամավոր 101-ի փոխարեն՝ մի քիչ շատ չէ՞․ Լուսինե Հարոյան 
  • 23:03 – ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերն ընդունել են արդյունքները. ինչպիսին է նրանց արձագանքը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են 33-ամյա վարորդի Range Rover-ն ու 27-ամյա վարորդի Toyota-ն. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի Ազատության պողոտայի բնակիչ՝ 33-ամյա Պավել Պողոսյանի վարած Range Rover մակնիշի 66 NM 666 համարանիշի և Գավառ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ռուբեն Մալխասյանի վարած Toyota մակնիշի 09 ԼՏ 009 համարանիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է, իսկ նրա ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Անահիտ Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →