Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Օգտակար ու կարևոր սահմանափակումներ՝ առողջ ու երջանիկ երեխա մեծացնելու համար

Հաճախ ծնողները կարծում են, որ երեխաները պետք է ոչ մի սահմանափակում չունենան և ամեն ինչ ստանան, սակայն իրականում դաստիարակման այս մեթոդը կարող է հետագայում բազում խնդիրներ առաջացնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 12 օգտակար սահմանափակում, որոնց շնորհիվ երեխաները կվայելեն իրենց մանկությունը և կմեծանան առողջ ու երջանիկ:

 

1.      Երեխան չի սովորի ներել, եթե չլինի որևէ մեկը, ում նա պետք է ների:

 

2.      Երեխան չի սովորի համբերատար լինել կամ սպասել ցանկության իրականացմանը, եթե միշտ անմիջապես ստանա այն, ինչ ուզում է:

 

3.      Երեխան չի սովորի ընդունել սեփական թերությունները, եթե նրա շրջապատում բոլորն անթերի լինեն:

 

4.      Երեխան չի սովորի համագործակցել, եթե ամեն ինչ միշտ ընթանա նրա ցանկացածի պես:

 

5.      Երեխան չի զարգացնի սեփական ստեղծագործական ներուժը, եթե ամեն ինչ նրա փոխաներն մյուսներն անեն:

 

6.      Երեխան չի սովորի կարեկցել ու հարգել, եթե նա չտեսնի, որ մյուսները ցավ են ապրում և անհաջողություններ են ունենում:

 

7.      Երեխան չի լինի խիզախ ու լավատես, եթե ստիպված չլինի դեմ հանդիման կանգնել ձախորդություններին:

 

8.      Երեխան համառ ու ուժեղ չի դառնա, եթե ամեն ինչ հեշտությամբ է տրվում:

 

9.      Երեխան չի սովորի ուղղել սխալները, եթե նրան ծանոթ չեն դժվարությունները, անհաջողություններն ու սխալները:

 

10.  Երեխան չի զարգացնի սեփական արժանապատվության զգացողությունն ու առողջ հպարտությունը, եթե երբեք ստիպված չլինի խոչընդոտներ հազթահարել և որևէ բանի հասնել:

 

11.  Երեխան երբեք ինքնաբավ չի լինի, եթե նրան ծանոթ չեն մեկուսացված ու մերժված լինելու զգացումը:

 

12.  Երեխան երբեք նպատակասլաց չի դառնա, եթե չունենա հեղինակությանը դիմայելու և ցանկալիին հասնելու հնարավորություն:

 

Նյութի աղբյուրը՝ https://med.tert.am/am/

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →