Այսօր՝
 
  • 16:49 – Նախարարներից առավել շատ ձայն ստացել է Ֆելիքս Ցոլակյանը. Նրան հաջորդում են Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը 
  • 13:20 – Վարդենիսի ավագանին բավարարել է ՀՀԿ–ական քաղաքապետի հրաժարականի դիմումը 
  • 13:21 – Ձեւավորվեց այնպիսի մթնոլորտ, որը ՀՀ քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում. Արա Բաբլոյան 
  • 10:00 – 132 պատգամավոր 101-ի փոխարեն՝ մի քիչ շատ չէ՞․ Լուսինե Հարոյան 
  • 23:03 – ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերն ընդունել են արդյունքները. ինչպիսին է նրանց արձագանքը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային բաց քննարկումների

Նոյեմբերի 14-ից հանրային քննարկման են ներկայացվել Երևանի զարգացման հնգամյա և 2019թ. ծրագրերի, բյուջեի և տեղական տուրքերի ու տեղական դրույքաչափերի և արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը:Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ու զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը համառոտ ներկայացրել են նախագծերն ու առանձնացրել հիմնական շեշտադրումները:

«Ներկայացված նախագծերի հիմքում քաղաքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների լուծումն է: Տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերի որոշակի փոփոխություններ են նախատեսվել: Երևանի զարգացման հնգամյա և միամյա ծրագրերն էլ կազմվել են ելնելով ոլորտային առաջնահերթ հիմնախնդիրներից և նախընտրական ծրագրից, այդ թվում՝ աղբահանության խնդրի, տրանսպորտի բարեփոխումների, քաղաքաշինական ռազմավարության և մի շարք այլ ուղղություններով աշխատանքները: Ինչ վերաբերում է ֆինանսական մեր քաղաքականությանը, ապա նշեմ, որ հիմնական շեշտադրումը եղել է վերաբաշխել տեսանելի և ակնհայտ ոչ նպատակային բաշխումները: Խոսելով թվային տվյալներով՝ պետք է նշեմ, որ ներկայացված նախագծով հաջորդ տարվա բյուջեն շուրջ 20 տոկոսով օպտիմիզացվել է»,-ընդգծել է Հայկ Սարգսյանը:

Հարցուպատասխանի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հանդես եկել մի շարք առաջարկներով:

Այնուհետ քվեարկությամբ միաձայն որոշվել է նախագծերը ներկայացնել հանրային քննարկման:

Նշենք, որ Երևանի բնակիչները ներկայացված նախագծերին ծանոթանալ և իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են թողնել քաղաքապետարանի պաշտոնական կայքում կամ ուղարկել էլեկտրոնային փոստի նշված հասցեով, ինչպես նաև գրավոր կերպով ներկայացնել Երևանի քաղաքապետարան: Նոյեմբերի 29-ին էլ կկազմակերպվեն հանրային բաց լսումներ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ներկայացնելով դիմում: Մանրամասների և լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →