Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Microsoft-ը վարունգի աճեցման աշխատանքներում դարձել է առաջատար

Վարունգների աճեցման աշխատանքների մրցույթը կազմակերպել է Նիդեռլանդների Վահենինհենյան համալսարանը։ Խոշոր խաղացողների՝ Microsoft, Intel և Tencent, շահերն ապացուցում են, որ արդեն մոտ ապագայում նման նախաձեռնությունները արմատապես կփոխեն սննդարդյունաբերությունը։

Անհատական ջերմոցների մրցույթը մեկնարկել է սեպտեմբերին և կշարունակվի մինչև դեկտեմբեր։ Մասնակից բոլոր ընկերությունները զբաղված են վարունգի աճեցմամբ՝ տեղեկացնում է Venture Beat-ը։

Ջերմոցներում մարդու աշխատանքը հասցված է նվազագույնի։ Լուսավորության, խոնավության ցուցիչների կարգավորումը կատարում է արհեստական ինտելեկտը։ Մարդը միայն միջամտում է վարունգները հավաքելու և ավելորդ տերևները կտրատելու համար։

Հոկտեմբերի վերջի տվյալներով՝ շահույթի ցուցանիշով առաջատարն է Microsoft-ը, նրան հաջորդում է Tencent-ը և այգեգործների խումբը։ Այսպիսով՝ արհեստական ինտելեկտը ֆերմերային աշխատանքները կատարում է ավելի լավ, քան մարդը։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →