Այսօր՝
 
  • 00:06 – ՀՀ ոստիկանապետն ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունն ընդլայնելու հույս է հայտնել 
  • 22:28 – Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան 
  • 22:24 – Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին 
  • 21:48 – ԵՄ-ն եւ աշխարհի պետությունները ստիպված կլինեն կարգավորել տեխնոհսկաների գործունեությունը 
  • 21:37 – Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութերի ներառումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ընտրության օրն ու դրան նախորդող օրերին պետք է բացառվի ընտրակաշառքի որևէ դրսևորման փորձ անգամ. ՀՀ ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել

Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներ:Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության պետն անդրադարձել է օրեր առաջ իր ստորագրած ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին հրամանին: Դրա մեջ մանրամասն ներկայացված են ոստիկանության աշխատանքային հիմնական պայմաններն ու աշխատողների ծառայողական փոխհարաբերությունները, նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Ոստիկանության պետը անհրաժեշտ համարելով որոշ պարզաբանումներ տալ նախադեպը չունեցող հրամանի կապակցությամբ՝ իր խոսքում կարևորել է ծառայողների աշխատանքային կարգապահությունն ու սրտացավ վերաբերմունքը ծառայության հանդեպ:
Հրամանի որոշ դրույթներ պարզաբանել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նա խոսել է մասնավորապես աշխատանքային ժամերի, հանգստի, աշխատանքային կարգապահության, անհետաձգելի աշխատանքների և այլ հարցրերի շուրջ:

Վալերիյ Օսիպյանը հորդորել է ուժեղացնել ծառայությունը առևտրի կենտրոնների, ոսկու շուկաների և այլ մարդաշատ վայրերում: «Փորձը ցույց է տվել, որ դեկտեմբերին ավելանում է հանցագործությունների թիվը: Այս ուղղությամբ պետք է իրականացնել կանխարգելիչ ծավալուն միջոցառումներ»,- նշել է ոստիկանության պետը:

Դիմելով տարածքային բաժինների պետերին` ոստիկանության պետը ևս մեկ անգամ հիշեցրել է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը և, որ արտոնյալներ ոչ մի տեղ չպետք է լինեն:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ոստիկանության պետը հանձնարարել է սկսել աշխատանքը ցուցակների ճշգրտման ուղղությամբ, իսկ ընտրության օրն ու դրան նախորդող օրերին պետք է բացառվի ընտրակաշառքի որևէ դրսևորման փորձ անգամ:
Ոստիկանության պետն անձնակազմին ներկայացրել է ոստիկանությունում կատարվող բարեփոխումների արդյունքում ծրագրված ու իրականացվելիք աշխատանքները:
Շուտով մայրաքաղաքում կստեղծվի շուրջօրյա շարժական պարեկային ծառայություն, այլ կերպ ասած՝ պատրուլ: Կլինեն ծառայողական նոր մեքենաներ, համազգեստ, զենքեր: Այս ստորաբաժանման ծառայությունը ուղղված կլինի թե հասարակական կարգի պահպանմանը և թե ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը:

Մյուս նորամուծությունը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումներ կատարած վարորդների նկատմամբ տուգանքների չափերի նվազեցումն ու անցումն է բալային համակարգի:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է նաև աշխատանքում դեռևս տեղ ունեցող որոշ թերությունների ու թերացումների, նշել դրանց շուտափույթ վերացման անհրաժեշտությունն ու եղանակները և շնորհակալություն հայտնել ծառայության համար:
Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →