Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Բջնի գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհը 7 օր անց մարվել է

Հոկտեմբերի 2-ին, ժամը 09:49-ին Բջնի գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհը մարվել է:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում:

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկ շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում: Սեպտեմբերի 28-ին, ժամը 09:05-ին տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում:

Սեպտեմբեր 27-ին, ժամը 11:46-ին տեղեկություն է հաղորդվել, որ նկատվել են հրդեհի նոր օջախներ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին: Սահմանվել է հերթապահություն (մեկ մարտական հաշվարկ):

***

Սեպտեմբեր 26-ին, ժամը  11:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա անտառում: Ժամը 11:13-ին կապ է հաստատվել Արզականի անտառտնտեսության անտառապետի հետ, ով հայտնել է, որ հրշեջ-փրկարարների օգնության կարիքը չկա. հրդեհը վերահսկվում է անտառտնտեսության աշխատակիցների կողմից:

Ժամը 11:16-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհը տարածվել է, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում 19 հրշեջ-փրկարար և Արզականի անտառտնտեսության 14 աշխատակից իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին: Այրվել են 10 հա բուսածածկույթ և 2 հա անտառածածկ տարածք:

Ժամը 22:20-ից սահմանվել է հերթապահություն (մեկ մարտական հաշվարկ):

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →