Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

«Euro Lur»-ի խմբագրությանը

ՀՀ  ԿԳ  նախարարին  ուղղված  «Բաց նամակին»  պատասխան  ուղարկելուց  հետո  ինձ  հանձնեցին  նույն  «Եվրոլուր»-ում  տպագրված.  «Նամակ  «Euro Lur»  կայքի  խմբագրությանը»՝  31.07.2018թ.  16:13.  ամսաթվի  և  ժամի  նշումով.  որում, մասնավորապես,  հետևյալ  պարբերությունը  կա.  «2018թ.-ի  հունիսին  ԳՊՀ  առաջին  մասնաշենքի,  առաջին  հարկում՝  Իրավագիտության  ամբիոնի  դիմաց,  միջանցքում  բանավիճում  էին  հետևյալ  դասախոսները՝  Մ.Առուստամյան,  Մ.Զիլֆուղարյան (որոնց  անունները  կային  նաև  հայտնի  «Բաց  նամակ»-ի  տակ. – Մ.Թ.),  Մ.Թելունց  և  լաբորանտ  Հ.Շաբունցը: Վեճը  հետևյալի  մասին  էր,  որ  իրավաբանական  մասնագիտությամբ,  մագիստրատուրայի  մի  շարք  ուսանողներ  դասի  չեն  գալիս  (օրինակ՝  Լուսինե  Ներսիսյանի  աղջիկը  և  այլք),  դասախոսները  չներկայացած  են  դնում,  իսկ  հետո  Թելունցը,  որպես  ամբիոնի  վարիչ,  նրան  անօրինական  գնահատականներ  է  դնում  (ընդգծումն  իմն  է. – Մ.Թ.): Նշված  հարցով  զարմանք  էին  հայտնում  Մ.Առուստամյանը,  Մ.Զիլֆուղարյանը,  Ս.Պետունցը  և  իրավաբանական  ֆակուլտետի  (ընդգծումն  իմն  է. – Մ.Թ.)  մի  քանի  դասախոսներ: Հեղինե  Շաբունցը,  որպես  լաբորանտ,  հայտնեց  ներկաներին,  որ  այդ  ուսանողները  դրական  գնահատականներ  են  ստացել  Մ.Թելունցի  կողմից: Վերջինս  հաստատեց  ասվածը»: Նախ.  Լուսինե  Ներսիսյանի  աղջկա  վերաբերյալ  ես  արդեն  ասել  եմ  իմ  «Պատասխանում»: Երկրորդ՝  ԳՊՀ-ում  իրավաբանական  ֆակուլտետ  չկա (զրպարտչական  այս  տողերի  հեղինակը  հավանաբար  այդ  «սխալի»  միջոցով  փորձել  է  ցրել՝  մեղքն  իրենից  հեռացնել...  որ  ասում  եմ  պրոֆեսիոնալ  պոռնկուհի  է,  չեք  հավատում...): Երրորդ՝  Թելունցն  ինչպես  կարող  էր  հաստատել  իր  կողմից  անօրինական  գնահատական  նշանակելը,  եթե  դա  նույնիսկ  ճիշտ  լիներ... Իրականում  նման  բան  չի եղել  (թեպետ  անհասկանալի  է,  թե  ի՞նչ  է  նշանակում  «անօրինական  գնահատականը» ): Չորրորդ՝  այդ  հաղորդումը  կամ  «նամակը»  ամբողջովին  կեղծիք  է: Նման  հանդիպում  այդ  անձանց  հետ,  նման  խոսակցություն,  բանավեճ  չի  եղել  և  ես  ոչ  ոքի  անօրինական  գնահատական  չեմ  նշանակել: Ակնհայտորեն  խեղաթյուրված  են  նաև  մյուս  «տեղեկությունները»:

Հարգանքով.

Մալիկ  Միրաքի  Թելունց

ԳՊՀ  իրավագիտության  ամբիոնի  վարիչ

Սյունիքի  մարզ, գ. Խնձորեսկ

Հեռ.բջջ. 094 96 07 08


скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →