Այսօր՝
 
  • 22:08 – Էդմոն Մարուքյանը Կիևում հետևում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին 
  • 18:39 – Հայտնի է՝ ով է հաղթում Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ըստ նախնական հարցման տվյալների 
  • 16:15 – Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ 
  • 16:11 – Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին 
  • 15:56 – ՀՀ կառավարության պատվիրակությունն այցելել է Արցախի զորամասեր 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հայաստանում երկու օրում գրանցվել է 17 ՃՏՊ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 8-ին Խանջյան փողոցի թիվ 37 հասցեի մոտ միմյանց են բախվել «Միցուբիշի», «Մերսեդես» և «Օպել» մեքենաները, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Օգոստոսի 16-ին՝ ժամը 21-ին Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 26 հասցեի մոտ միմյանց են բախվել «Ֆոլկսվագեն» և «Մերսեդես» մեքենաները, ինչի հետևանքով «Ֆոլկսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 18.40-ին, «Մերսեդես»-ի վարորդը, Թադևոսյան նրբանցք թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել մի երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 16-ին՝ ժամը 23.30-ին, Աթոյան և Նոր Արեշի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Օպել» և «Յագուար» մեքենաները, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 16-ին՝ ժամը 23.30-ին, Տիգրան Մեծի պողոտայում միմյանց են բախվել 2 անհայտ մեքենաներ, ինչի հետևանքով ուղևորներից մեկը օգոստոսի 17-ին բուժօգնության է դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 16-ին՝ ժամը 23.50-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 43 հասցեի մոտ միմյանց են բախվել «Նիսսան» և «Հյունդայի» մեքենաները, ինչի հետևանքով «Հյունդայի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 22.10-ին, «Հոնդա»-ի վարորդը, Կոմիտասի պողոտայի և Հ.Հակոբյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 17-ին Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեի դիմաց միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլկսվագեն» մեքենաները, ինչի հետևանքով «Ֆոլկսվագեն» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 21.40-ին, Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի դիմաց միմյանց են բախվել «Ֆոլկսվագեն» և «Օպել» մեքենաները, ինչի հետևանքով «Օպել»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 11.20-ի սահմաններում, Երևան-Արտաշատ խճուղու Մարմարաշեն-Նոր Կյուրին գյուղերի խաչմերուկում միմյանց են «Օպել-Զաֆիրա» և «Օպել-Վեկտրա» մեքենաները, ինչի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2104» մեքենան, Երևան-Արմավիր ճանապարհի 29-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել Արշալույս գյուղի ոռոգման ջրատարի մեջ, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին՝ կեսգիշերին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 2-րդ կմ-ին միմյանց են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21014» մեքենաները, ինչի հետևանքով վարորդները և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, «Ֆորդ Ֆոկուս»-ի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել մի տղամարդու և տեղափոխել նրան «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն` բուժօգնության: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 12.10-ի սահմաններում, «PEUGEOT» մեքենան, Մեղրի-Երևան ճանապարհի 105-րդ կմ-ին` ձախ շրջադարձ կատարելիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի աջ մասում առկա ձորում:Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20.20-ի սահմաններում, «Միցուբիշի Շարիոտ» մեքենայի վարորդը, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 100-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել մի երեխայի, ինչի հետևանքով նա ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →