Այսօր՝
 
  • 22:24 – Ընտրություններից հետո ՀԱԿ–ը կփորձի համախմբել հասարակությունը փոփոխությունների օրակարգի շուրջ 
  • 20:59 – ՕԵԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, երկրորդը Հեղինե Բիշարյանն է, երրորդը՝ Մհեր Շահգելդյանը 
  • 19:56 – Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին 
  • 18:16 – Արգամ Աբրահամյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին 
  • 18:09 – «Նիկոլ, վարչապե՛տ». «Իմ քայլը» դաշինքի հավանական նախընտրական կարգախոսը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Պատասխան «Euro Lur»-ում տեղակայված՝ Գորիսի պետական համալսարանի վերաբերյալ, ՀՀ ԿԳ նախարարին ուղղված «Բաց նամակ»-ին

Այդ  նամակն  անկասկած  պասկվիլային  գործի  պրոֆեսիոնալ  վարպետի  (գուցե  և  խմբի…)  աշխատանք  է.  ճիվաղային  մտքի  արգասիք...

Ես  չեմ  կարծում,  թե  նամակի  տակ  վկայակոչված  համալսարանի  գիտ.  քարտուղար  Թեհմինա  Մարությանը  կամ  դեկանի  պաշտոնակատար  Մարգարիտա  Առուստամյանը  թույլ  տային,  որ  իրենց  անունները  դրվեին  մի  այդպիսի  կեղտոտ  զրպարտչագրի  տակ...˟ Կամ  իրավագիտության  ամբիոնի  դասախոսներ  Մարտին  Զիլֆուղարյանը,  Տիգրան  Յոլյանը,  Լենա  Գյուլնազարյանը, որոնք  մեղմ  ասած  զարմացած  են  իրենց  անուններն  այդ  նամակի  տակ  հայտնվելու  փաստով, որևէ  կերպ  հավանություն  տային  դրան  կամ  առավել  ևս նման  գործի  հեղինակներ  դառնային... Առավել  քան  զարմանալի  է  նաև  Գայանե  և  Հեղինե  Շաբունցների  անունների  վկայակոչումը:

Իհարկե  ՀՀ  ԿԳ  նախարարին  և  ՀՀ  վարչապետին  ուղղված  իմ  զեկուցագիր-դիմումներից,  նաև  համացանցում  տեղակայված,  հետո  իմ  անվան  հիշատակումն  այդ  նամակում  թերևս  զարմանալի  չէ.  բայց  մի՞թե  ռեկտորին  այդ  ձևով  են  պաշտպանում... Քումունցը  ջերմ  հարաբերություններ  է  ստեղծել  ռեկտորի  հետ  և  դրա  շնորհիվ  «6.000.000»  դրամի  կաշառք  ստացել.  այսինքն  ռեկտորի  հետ  փող  է  աշխատել...   (Ճիշտն  ասած  ես  էլ  ռեկտորի  հետ  վատ  չեմ  եղել.  բայց  նամակի  հեղինակն  ինձ  դուրս  է  թողել  «խոշոր»  կամ  «մեծ  փող»  աշխատողների  շրջանակից,  հավանաբար  մտածելով,  որ  դա  չափից  դուրս  մեծ  սուտ  կլիներ,  իսկ  3-ից  5  հազար  դրամը  ոչինչ՝  դրան  կարելի  է  հավատալ.  համենայնդեպս  ինձ  էլ  գոնե  պետք  է  մի  բան  «կպցներ». բայց՝  սուտ  է,  սուտ  է  գոնե  մի  քիչ  մեծ  թվեր  գրեր,  որ   խայտառակ  չդառնայի…)˟: Հետո  էլ  իբրև  թե  ռեկտորին  պաշտպանելով,  ասում  թե  ինչու  են  նրա  հրաժարականը  պահանջում... Դե  արի  ու  այս  նամակի  հեղինակին  հասկացիր  թե  ինչ  է  ուզում...  Նա  կամ  փորձում  է  իրեն  բոլոր  տեսակի  թայֆաներից  վեր  դասել,  կամ  հոգեկան  խանգարման  պատճառով  ունակ  չէ  ղեկավարելու  իր  գործողությունները,  իմաստավորելու  դրանք…

Նամակի  հեղինակն,  ինչպես  արդեն  ակնարկեցի,  ինձ  մեղադրում  է  3000-5000  դրամ  կաշառք  վերցնելու  մեջ.  իհարկե  ինձ  այդպիսի  թվեր,  փաստեր  հայտնի  չեն...  (Ի  դեպ,  եթե  այս  նամակի  հեղինակը  հայտնի  լիներ,  ապա  ես  իմ  բոլոր  ավարտած  և  չավարտած  ուսանողների  ցուցակները  կուղարկեի  իրավապահ  մարմիններին  «ստուգելու»՝  զրպարտիչին  կամ  զրպարտիչներին  քրեական  պատասխանատվության  ենթարկելու  համար,  իսկ  գուցե  այդ  ընթացքում  պարզվեր  նաև  3-5  հազար  դրամ  կաշառք  կամ  ապօրինի  վարձատրություն  ստանալու  հնարավոր  դեպքեր…), բայց    «այդ  փողերը»  նաև  ինձ  հուշում  են,  որ  ամենայն  հավանականությամբ  հենց  այդ  նամակի  հեղինակն,  այդ  վավաշոտ  տիկին  կամ  օրիորդ  պոռնկուհին  է  3-ից  5  հազար  դրամ  կաշառք  վերցնում՝  մանրամասը  նկարագրելով  այդ  գործողությունը... Բան  չունեմ  ասելու,  եթե  այդ  փողը  վերցնողն  այրի  կին  է, կամ  պառաված  օրիորդ,  բազմաթիվ  հոգսեր  ունեցող,  վերցնում  է  թող  վերցնի  («իր  մեղքն  իր  վզին…»),  բայց  նման  բան  Թելունցին  վերագրելը  չափից  դուրս  զավեշտալի  է.  ես  ոչ  ուղղակի  և  ոչ  էլ  միջնորդավորված  ձևով  ուսանողից  փող  չեմ  վերցնում  ստուգարք  կամ  քննություն  նշանակելու  համար  տիկին  պոռնկուհի…Գոնե  այդ  մեկն  ամբողջ  աշխարհը  գիտի  (ոչ  մի  դժվարություն  չկա,  կարելի  է   նույնիսկ  իմ  ուսանողներից  մեկ-մեկ  հարցնել): Գտեք  թեկուզ  մի  ուսանողի,  որ  Թելունցին  նման  բան  կվերագրի  (տիկին  կամ  օրիորդ  պոռնկուհի  կամ  պարզապես  պոռնկուհի  արտահայտությունները  սիմվոլիկ  են,  պայմանական,  կոնկրետ  անձի  չեն  ուղղված,  անպայման  իգական  սեռին  չեն  վերաբերվում՝  դա  պարզապես  նամակի  հեղինակի  (հեղինակների)  կեղտոտ  արարքի  գնահատականն  է…  քանի  որ  չգիտեմ  ով  է  այդ  նամակի  կոնկրետ  անձ-հեղինակը.  չնայած  որոշ  հանգամանքներ  և  նամակի  ոճն  ինչ-որ  բաներ  հուշում  են˟…  բայց  չշտապենք…): Այդ  3-5  հազարի  հետ  կապված  չի  բացառվում  նաև,  որ  նամակի  հեղինակն  ինձ  «շփոթել  է»  ուրիշի  կամ ուրիշների  հետ… (Իսկ  գուցե  նույնիսկ  չի  ճանաչում…):

Իմ  դատախազ  ժամանակվա  «տարեգրությունը»՝  համոզված  եմ,  որ  այս  զրպարտչագրի  հեղինակն  իմ  դատախազ  ժամանակ  ծնված  էլ  չի  եղել,  թե  չէ  գոնե  կիմանար,  որ  «կաշառքի  սովոր»,  «հին  մասնագիտությունը  շարունակող»  դատախազը  3-5 հազ.  դրամ   կաշառք  չի  վերցնի,  որ  նման  բան  կարող  է  անել  միայն  իր  նման  փողոցային,  ժանգոտած  պոռնկուհին… (կարծում  եմ  այս  խոսքերից  հետո  գոնե  այդ  զրպարտչագրի  հեղինակը  կասի  թե  ինքն  ով  է.  կամ  գոնե  կփորձի  իր  «պատիվն  ու  արժանապատվությունը»  որևէ  կերպ  պաշտպանել...). կամ  օր.՝  իմ  դատախազական՝  երկարամյա  ծառայության  թոշակն  ինչ  կապ  ունի  Գրիշա  Մանուչարյանի  կենսաթոշակի  հետ... Ապուշ  է  ի՞նչ  է  այդ  հոտած  պոռնկուհին... (քանի  որ, ինչպես  արդեն  նշեցի, նամակի  կոնկրետ  հեղինակ-անձը  հայտնի չէ,  կարծում  եմ,  որ  իմ  խոսքերը  վիրավորանքներ  չեն…):

Ինչ  վերաբերվում  է  ուսանողների՝  հեռակա  ուսուցմամբ,  այդ  թվում  իմ  և  մյուսների  բարեկամների  հաճախելիության  հարցին,  ապա  այստեղ  իրոք  մեղմ  ասած  փայլուն  վիճակ  չէ.  բայց  չներկայանալ  և  քննություն  կամ  ստուգարք  ստանալ  չկա.  օր.՝  Մարիամ  Տատինցյանը՝  Լուսինե  Ներսիսյանի  աղջիկը,  որի  մասին  նշվում է  նամակում, հավանաբար  բոլորից  շատ  է  հաճախել  դասերին.  քննություններին  և  ստուգարքներին,  բնականաբար,  պարտադիր.  խելացի  ուսանողուհի  է՝  իրավագիտություն  մասնագիտությամբ  մագիստրատուրա  հեռակա  2-րդ  կուրս  փոխադրված.  այս  պահին  արդեն  նա  պատրաստված  իրավաբան  է  և  նույնիսկ  կարող  է  նույն  կուրսում  որպես  դասախոս  աշխատել.  դասախոսի  հարգելի  բացակայությամբ  նրանից  քննություն  ընդունել  եմ  ես.  «Մհերի  կամ  Լուսինեի  կողմից»  ինձ  որևէ  բան  ասելու  կարիքը  բոլորովին  էլ  չկար: Առանց  տեսնելու  ես  որևէ  մեկին  չեմ  նշանակում՝ քննություն  կամ  ստուգարք  չեմ ընդունում,  իսկ  ինչ  վերաբերվում  է  բարձր  գնահատականներ  նշանակելուն  դա  ճիշտ  է,  ես  «մի  քիչ»  բարձր  եմ  նշանակում,  իհարկե  իմացողներին,  խրախուսում  եմ՝  «ավանսով»  եմ  բարձր  նշանակում,  որ  լավ  կամ  ավելի  լավ  սովորեն.  նաև  դրա  համար  է,  որ  ուսանողներն  ինձ  սիրում  են,  մանավանդ  որ դրա  համար  և  ընդհանրապես,  ուսանողից  փող  չեմ  վերցնում՝  որքան  էլ  որ  դա  զարմանալի  թվա  մեր  զրպարտչագրի  հեղինակին…˟

Անշուշտ  ԳՊՀ-ը  սրբավայր  չէ  (եթե,  իհարկե,  մյուսները  սրբավայրեր են…).  կարելի  է  քննադատել  հնարավոր  բացասական  երևույթները,  վեր  հանել  դրանք,  մատնանշել  նույնիսկ  հանցագործության  փաստեր,  եթե  դրանք  կան,  բայց  ոչ  այսպիսի  հակաբարոյական,  հակաիրավական  եղանակով,  անպատասխանատու  չարամիտ  ձևով՝  «չբավարարված  սեռական  կրքերին  խաթարված  ձևով   հագուրդ  տալու»  միջոցով… (Ի  դեպ,  նաև  «փնթի  ձևով»  փորձելով  պաշտպանել  ինչ-որ  անձի  կամ  անձանց…):

Այդ  նամակն  ամբողջությամբ  վերցրած  նողկանք  առաջացնող  մի  զրպարտագիր  է  և  դրան  մանրամասն  անդրադառնալը,  ուշադրություն  դարձնելն  անիմաստ  է  (թեպետ  արժե  այդպիսի  նամակի  հեղինակին  քարկոծելով  վտարել  Սյունիքից...).  այնուամենայնիվ,  կարծում  եմ,  որ  մեր  իրավապահները  պետք  է  օրենքով  նախատեսված  հնարավոր  միջոցներով  որոշ  ուշադրություն  դարձնեն  այս  նամակին  ու  նրա  հեղինակին  կամ  հեղինակներին,  իսկ  ԳՊՀ  ղեկավարությունը՝  առաջին  հերթին,  բնականաբար,  ռեկտորը,  պետք  է  մտահոգ  լինի  իր  ղեկավարած  բուհում  նման  անբարենպաստ  բարոյահոգեբանական  վիճակից  բխող  հնարավոր  հետևանքների  նկատմամբ...,  անշուշտ  նաև  անհանգստանա  այդ  նամակի  հեղինակի  կամ  հեղինակների  պես  «պրոֆեսիոնալ»  անձնակազմ  ունենալու  (անշուշտ  եթե  նրանք  ԳՊՀ-ից  են)  համար,  եթե  իհարկե  ինքն  իրազեկ  չէ  այդ  ամենին... Եթե  իրազեկ  էլ  չէ,  այնուամենայնիվ,  պետք  է  նկատեմ,  որ  ճիշտ  է  ԳՊՀ-ում  իր՝  ռեկտորի  ոչ  իրավաչափ   գործողության  համար  որոշ  չափով պարարտ  միջավայր  կա,  սակայն  այս  խորհրդավոր  ձորն  իր  որոգայթներն  ունի… Տեսե՛ք  թե ինչ  վտանգավոր  մարդիկ  են՝  «Բաց  նամակ»  են  գրում,  ասելով.  «Եկեք  մեզ  բռնեք…».  ռեկտորն  էլ  փոխանակ  նաև  այս  առնչությամբ  ասի.  «Էս  որտեղ  եմ  ընկել,  թողեմ  գնամ…».  «Երկու  ոտքը  մի  կոշիկի  մեջ  է  դրել»  ու  շարունակում  անբանական   անընկալունակություն  ու  համառություն  դրսևորել.  գոնե  մի փոքր  տեղ  չթողնելով,  որ  իրեն  երանի  տան… Ոչ  իր  սխալներն  է  ուղղում,  որպեսզի  իրավունք  ունենա  շարունակելու  աշխատանքը,  ոչ  էլ  հեռանում... Զրպարտչագրի  հեղինակները  «ցավով  են  ընկալում»  ռեկտորի նկատմամբ  հրաժարականի  պահանջը.  ի  սեր  Աստծո. ինձ  համար  օր.՝  մեկ  է,  թե  ով  կլինի  ռեկտորը,  այսօր  առավել  ևս,  երբ  ես  իմ  դիմումով  դուրս  եմ  եկել  ԳՊՀ-ից՝  անհանդուրժելի  համարելով  առկա  վիճակը,  բայց  այդ  մարդը  չի  ընդունում  և  չի  ուղղում  իր  սխալները,  չի  վերաիմաստավորում  իր  գործելակերպը,  նույնիսկ  այդքան  լարվածությունից  հետո.  ամբողջ  բուհը  ներգրավել  է  թայֆայական  կոնֆլիկտների,  իր  անհավասարակշիռ,  անիրավաչափ  գործելակերպի  պատճառով  ստեղծված  անբնական  ու  անբանական  հարաբերությունների,  գործընթացների  հորձանուտը... ժողովրդական  լեզվով  ասած   «ամեն  ինչ  հարամ  է  արել...»:  Ի՞նչ  անենք  այդ  վիճակում՝  միջնորդենք  Ազգային  Հերոսի  կոչում  տան  նրան,  ի՞նչ  է...,  թե  չէ  ինձ  ինչ.  ես  օր.՝  բոլորովին  էլ  համոզված  չեմ,  որ  նրան  սրբերը  պետք  է  փոխարինեն...: Կրկնում  ենք՝  թող  ընդունի,  ուղղի  իր  սխալները,  վերաիմաստավորի  ու  փոխի  իր  ոչ  իրավաչափ  գործելակերպը.˟  մնա  ինչքան  ուզում  է.  ես  «երկու  ձեռքով»  կողմ  եմ:

Զրպարտչագրի  հեղինակը  (հեղինակները)  և  ընդհանրապես  որոշ  անձինք,  չտեսնելով  իրենց  արարքի  ամբողջ  նողկալիությունը  (օր.  այդ  զրպարտչագիրը)  շարունակում  են,  հավանաբար  ռեկտորի  թողտվությամբ,  ցեխ  շպրտել  ուրիշների  վրա՝  իրենց  սրբերի  տեղ  դնելով… Դա  ի՞նչ  գործելակերպ   է.  դիմում  են  ամբողջ  աշխարհին,  ասում  են՝  դուք  բոլորդ  սուրբ  եք,  իսկ  ԳՊՀ-ը  հանցագործությունների  որջ  է,  մենք  էլ  բոլորս  հանցագործներ,  եկեք  մեզ  բռնեք… .  Դա  ինչ  համալսարանական  մակարդակ  է… Համացանցն  էլ  առանց  ստուգելու  ամբողջ  աշխարհին  ներկայացնում  է  այդ  զզվելի  պասկվիլային  ստեղծագործությունը՝  հնարքը,  հետո  ասում,  թե  սխալ  ենք  թույլ  տվել,  ներողություն՝  նյութը  հանում  ենք  համացանցից… Համացանցից  նյութը  հանեցիր,  այն  արդեն  իսկ  տեսած՝  կարդացողների  գիտակցությունից  էլ  հո  չես  կարող  հանել… Հիմա  ո՞ւմ,  ո՞ր  մեկին  բացատրես,  որ  դա  սուտ  է.  կամ  սա  սուտ  է,  մյուսը  ճիշտ… Այ  քեզ  տեխնիկական  առաջընթաց,  ազատ  կարծիք,  մամուլի  ազատություն,  ևն… Կամ  մի  խելքը  գլխին  մարդ  չի՞  եղել,  ի՞նչ  է,  որ  այդ  մարդկանց  հասկացներ,  որ  եթե  ամբողջ  ԳՊՀ-ն  «սրբազան  ավազակաորջ»  է,  բոլորը  հանցագործ,  ապա  ԳՊՀ  ղեկավարությունը,  բնականաբար  առաջին  հերթին  ռեկտորը,  այդ  պայմաններում  չի  կարող  հանդես  գալ  որպես  այդ  «ավազակաորջ»-ի  ղեկավար՝  անաղարտ  քուրմ  կամ  «սուրբ  կույս»… Այս  առումով  նույնիսկ  անհասկանալի  է,  թե  այդ  մարդիկ  ի՞նչ  են  ուզում,  ո՞ւմ  են  պաշտպանում, ինչպե՞ս,  ո՞ւմ  մեղադրում,  ևն…

Ինչ-որ  է  կարծում  եմ,  որ  «ԶԼՄ»-ը  ևս  պետք  է  որոշ  չափով  ուշադիր  լինեն  նման  նամակների  նկատմամբ.  մեր՝  իրավագիտության  ամբիոնի  դասախոս  Լենա  Գյուլնազարյանի  անունը  գրում  են  այդ  զրպարտագրի  տակ  «ամբողջ  աշխարհը  տեսնում  է»,  իսկ  հետո  պարզվում  է,  որ  խեղճ  աղջիկը  ոչնչից  տեղյակ  չէ... Կամ  մարդուն  անհիմն  մեղադրում  ես  հանցագործության  մեջ,  վարքաբեկում,  բայց  պարզվում  է  հեղինակը  չկա...  Չէ  որ հնարավոր  է  նաև  վիճակ,  երբ  մարդն  իր  պատվին  ու  արժանապատվությանն  անտեղի  հասցված  հարվածից՝  վիրավորանքներից  ևն,  ցնցված  ինքնասպանություն  գործի,  ո՞վ  է  պատասխան  տալու…,  եթե  ազնիվ  մարդիկ  են,  մտահոգ  են  որոշակի  հարցերով,  խնդիրներով  թող  իրենց  անվամբ  ու  ստորագրությամբ  հանդես  գան  և  ոչ  թե  պոռնկուհու  կենսակերպով  ու  անանուն  սրբի  դիմակով…:

Իհարկե  իրավապահների  համար  հավանաբար  դժվար  չի  լինի  պարզելու  այդ  նամակի  հեղինակին  կամ  հեղինակներին՝  նամակն  ըստ  էության  ուսումնասիրելու  համար.  որոշ  դեպքերում  հենց  ինքը՝  նամակն  է  դա  հուշում.  օր.՝  իմ  և  Քումունցի  նկատմամբ  «հատուկ  հոգատարությունը»,  ռեկտորին  «ընդդիմադիր»  կամ  ռեկտորի  ոչ  իրավաչափ  գործողություններից  տուժված  անձանց  նկատմամբ  չարամիտ  հարձակումները,  նամակի  միակ  դրական  կերպար,  նախկին  մարզպետ   Սուրիկ  Խաչատրյանին  «պաշտպանական տոնով»  հիշատակելը,  նույն  ոգով  վերջինիս  հարսին,  որն,  ի  դեպ,  ի  տարբերության  Մարիամ  Տատինցյանի  և  մյուս.,  համարյա  դասընթացներին  չի  մասնակցել.  չնայած  դրան  իմ  և  մյուս.  կողմից  նրա  նկատմամբ  բարեհաճ  մոտեցում  է  դրսևորվել˟  հիշատակումը  ևն,  սակայն  մտահոգողը  դա  չէ,  ոչ  էլ  այն,  որ  ինչ-որ  բան,  ինչ-որ  մեկի  նկատմամբ  գուցե  և  ճիշտ  է,  այլ  թունոտ  տոնը,  երբեմն  «գյադայության»  կամ  «Յոթծովիմերանական»  բնույթ  կրող  բամբասանքները՝  հերյուրանքները,  որոնցում  բոլորովին  էլ  մտահոգություն  չի  նկատվում  բուհում  առկա,  կենսական  ու  անհետաձգելի  լուծում  պահանջող  խնդիրների  նկատմամբ.  որոշ  «մոտեցումներ»  պարզապես  մանրախնդրության՝  անձնական  վրեժխնդրության,  չարանենգ  նախանձի,  լավը  չտեսնելու,  ամեն  ինչ  սևացնելու,  իր  կամ  իրենց  համար  անցանկալի  անձանց  ակնհայտ  անհիմն  վարքաբեկելու՝  անգամ  նրանց,  ում  օբյեկտիվորեն  հնարավոր  չէ  նամակի  հեղինակի  հնարած  ինչ-որ  բաներում  մեղադրել…, երանգներ  են  կրում.  ամենավտանգավորը՝  կարծես  թե  բուհի  նկատմամբ  առերևույթ  մտահոգությամբ,  բայց  իրականում  նրան  վնաս  հասցնելու,  իսկ  գուցե  և  այն  «փակելու»  հեռահար  նպատակներ  են  հետապնդում.  այս  վերջինը  նույնիսկ  կարող  է  կապված  լինել  դրսի  ինչ-որ  պլանների,  ցանկությունների  հետ… այսինքն  իրենց  իսկ  ձեռքով  իրենց  տունն  ուզում  են  քանդել,  մեղքը  գցելով  ուրիշների  վրա… Դա  նաև  կարող  է  ստեղծել  այնպիսի  վիճակ,  որ  նույնիսկ անկախ ռեկտորի  փոխվելուց  կամ  չփոխվելուց,  մարդիկ  հրաժարվեն  աշխատել  ԳՊՀ-ում  (օր.՝  ես  հակված  եմ  դրան…),  իսկ  դա  իսկական  կոտրած  տաշտակի  առջև  կարող  է  կանգնեցնել  բուհը,  ուսումնական,  գիտամանկավարժական ամբողջ  գործընթացը,  գուցե  նաև  այդ  չարանենգ  նպատակն  է  հետապնդում  այս  զրպարտչագրի  հեղինակը…

Ինչո՞ւ  է  բուհում՝  ԳՊՀ-ում  նման՝  անբարենպաստ  բարոյահոգեբանական  և  այլ  բացասական  երանգներ   կրող   վիճակ  (ի  դեպ,  որի  պատճառով  նաև  ես  դիմել  եմ  ու  ազատվել  աշխատանքից,  այլևս  անհամատեղելի  համարելով  նման  վիճակում  իմ  աշխատանքը): Անշուշտ  «հին»  և  «նոր» ժամանակներից  եկած  ինչ-որ  «թայֆայական»  տարրեր  եղել  են  ու  կան՝  կամ   ղեկավարության  ոչ  իրավաչափ  գործելակերպի  արդյունքում  ստեղծված,  կամ  այդպիսի  գործելակերպի  պատճառով  այսօր  էլ  կենսունակ,  ոչ  հազվադեպ  նույնիսկ  խորացող,  մի  բան,  որն  անբարենպաստ  մթնոլորտ  է  ստեղծում  բուհում,  հայտնի  չափով  նաև  շեղելով  նրան  իր  հիմնական՝  ուսումնական,  գիտամանկավարժական  խնդիրների  լուծումից.  ինչո՞ւմ  է  արտահայտվում  այդ  ոչ  իրավաչափ  գործելակերպը.  օր.՝  անցյալ  տարի  տեղի  ունեցան  ՀՀՄ  ֆակուլտետի  դեկանի  ընտրություններ  (ի  դեպ,  դրա  մասին  բավական  մանրամասն  ես  անդրադարձել  եմ  իմ  մի  հոդվածում, նաև  համացանցում տեղակայված),  մեկ  ձայնի  առավելությամբ  ընտրվեց  երկու  թեկնածուներից՝  Թ.Մարության,  Մ.Քումունց,  մեկը.  պ-ն  Ղուկասյանը  փոխանակ  ողջամտորեն  ընդունելու  փաստը,  ընդհակառակը,  իր  ոչ  իրավաչափ  մոտեցումներով  («թայֆաներից  կամ  անձանցից  մեկի  կողմը  բռնելով»  և  ոչ  թե  ողջամտություն,  այդ  թվում  իրավական,  դրսևորելով…)  ընտրության  օրինական  արդյունքների  ճանաչումն  այնքան  ձգձգեց,  նույնիսկ  փորձեց  անհիմն  կերպով  այն  անվավեր  ճանաչել,  որ խորացավ  կոնֆլիկտը,  բուհը՝  ֆակուլտետը   տևական  ժամանակ  շեղվեց  բուն  խնդիրներից.  ի  դեպ,  նույն  վիճակը  ստեղծվեց  նաև  մեկ  այլ  ֆակուլտետի  դեկանի  (թեկնածուներ  Ա.Դինունց,  Լ.Աթաբեկյան)  ընտրության  հետ  կապված.  ի  վերջո  պ-ն  Ղուկասյանը  ԿԳ  նախկին  նախարար  Լևոն  Մկրտչյանի  օրինական  միջամտությամբ  ստիպված  էր  ճանաչել  երկու  դեկանների  ընտրության  արդյունքները.  բայց  հավանաբար  հիշաչարության  ուժով  դրանցից  մեկին՝  Մ.Քումունցին,  այնուամենայնիվ,  հետագայում  ակնհայտ  ապօրինի  ազատեց  աշխատանքից… Այդ  երկու  դեպքերում  էլ  առկա  էր  ռեկտորի  թայֆայական   մոտեցումը՝  ողջամտության  բացակայություն  և  օրենքի  անտեսում  հանուն  այս  կամ  այն  թեկնածուի  նկատմամբ  ունեցած  համակրանքի  կամ  հակակրանքի…  Համանման  մոտեցում  էր  նաև  վերջերս  տեղի  ունեցած  «Հայոց  լեզվի  և  գրականության  ամբիոն»-ի  վարիչի  ընտրության  հարցում:  Ի  դեպ,  այդ  թայֆայականությունը  նկատվեց՝    ավելի  ճիշտ  ակնհայտ  էր  նաև  ՀՀ  ԿԳ  նոր  նախարարի  հետ  26.07.2018թ.  կայացած  հանդիպման  ժամանակ… Կամ՝ ակնհայտ  ապօրինի  մերժեց  հայտարարված  մրցույթին  իրավագիտության  ամբիոնի  վարիչի  տեղի  համար  իմ  (ըստ  որում  միակ) թեկնածությունը. իրավական  վերլուծությամբ  ես  դրա  վերաբերյալ  զեկուցագիր-դիմում  գրեցի  ՀՀ  ԿԳ  նախարար  Ա.Հարությունյանին,  դրան  ի  պատասխան  հետևեց  ռեկտորի  հաջորդ  ապօրինի  քայլը՝  հրամանը՝  մտացածին  հիմքերով  ինձ  խիստ  նկատողություն  հայտարարելու  («Աշխատանքային  կարգապահության  խախտման  համար»)  մասին.  ապա  ռեկտորն  անսքող  ձևով  պատրաստվում  էր  իր  հաջորդ  ապօրինի  քայլին՝  ինձ  ազատելու.  դա  արդեն  վերջնականապես  կլցներ  համբերության  բաժակը  և  Աստված  գիտի,  թե  ինչի  կհանգեցներ… Ես  դիմում  գրեցի  և  ազատվեցի… Կարելի  է  շարունակել  օրինակները,  բայց  սա  էլ  բավական  է  տեսնելու  ռեկտորի   «թայֆայական»  մոտեցումն  ու  պարբերական  բնույթ  կրող  ոչ  իրավաչափ  գործելակերպը,  որը  ոչ  միայն  նպաստում  է  ԳՊՀ-ում  անբարենպաստ  աշխատանքային,  բարոյահոգեբանական  մթնոլորտ  ստեղծելուն,  այդ  թվում  դրա  արդյունքում  նաև  հիշատակված  բնույթի  զրպարտագրերի  երևան  գալուն,  այլև  այսպես  շարունակվելու  դեպքում  կարող  է  հանգեցնել  ավելի  աղետալի  հետևանքների… Կամ՝  հավանաբար  ռեկտորի  և  նրա  «համախոհների  կողմից»  նախարարի  հետ  26.07.2018թ.  հանդիպման  արդյունքներից  դժգոհության  հողի  վրա  ծնվեց  այդ  անանուն  զրպարտագիր-նամակը՝  «Բաց  նամակ  ՀՀ  ԿԳ  նախարարին…»: Թե  այդ  անանուն  նամակի  ի՞նչն  է  բաց,  չեմ  հասկանում… Ի  դեպ,  չի  բացառվում  նաև, որ  այդ  նամակի  հեղինակը  կարող  է  լինել  ԳՊՀ-ում  չաշխատող,  նրա  բախտով  չմտահոգված  ինչ-որ  մեկը  (կամ  անձինք),  ով  ԳՊՀ-ից  տեղեկություններ  ստանալու  «հուսալի  աղբյուրներ»  ունի  և  դրանով  ինչ-որ  նպատակներ  է  հետապնդում... Դա  պարզելն  այնքան  էլ  դժվար  չէ:  Բայց  դա  չէ  կարևորը,  այլ  առկա  իրավիճակի՝  ԳՊՀ  առջև  ծառացած  կենսական  խնդիրների  լուծումը:

Ես  ԿԳ  նախարարին  և  ՀՀ  վարչապետին  ուղղված  իմ  զեկուցագրերում  և  դիմումում  էլ  եմ  նշել՝  ԿԳ  նախարարությունը  և  առնչվող  մյուս  կազմակերպությունները  պետք  է  անհապաղ  ու  արմատական  միջոցառումներ  ձեռնարկեն  վիճակը  բարելավելու  համար: Չի  կարելի  թույլ  տալ  վիճակի  հետագա  վատթարացում,  այդ  թվում  բուհն  անհիմն  վարկաբեկող  նման  նորանոր  զառանցագիր-զրպարտագրերի  երևան  գալը…

x x x

Այս  նամակը  դեռևս  անավարտ  էր,  երբ  համացանցում  հաղորդում  ստացվեց  այն  մասին,  որ  ԳՊՀ  այն  դասախոսները,  որոնց  անունները  վկայակոչվել  են  իրականում  անանուն  նամակի  տակ,  դիմել  են  «Euro  Lur»-ի  խմբագրությանը՝  ժխտելով  իրենց  իրազեկությունն,  առնչությունն  այդ  զրպարտչագրին.  դա,  իհարկե  սպասելի  էր՝  նախ՝  առաջին՝  նրա  համար,  որ  այդ  անձինք  սեփական  դեմք  ունեն  և  անհրաժեշտության  դեպքում  նրանք  իրենց  անունից  հանդես  կգան.  նրանց   բոլորովին  էլ  պետք  չէ  ուրիշների  գրածի  տակ  իրենց  անունները  դնել  կամ  անանուն  նամակներով  հանդես  գալ,  երկրորդ՝  դրանք  լուրջ  մարդիկ  են,  շատ  լավ  են  հասկանում,  որ  նման  լուրջ  բաներով  (սուտ,  թե  ճիշտ)  հանդես  գալու  համար  պետք  է  անվիճարկելի  հիմքեր  ունենալ  և  դրսևորել  պատշաճ  պատասխանատվություն: Սա  հասկանալի  է  և,  այնուամենայնիվ,  ինչ-որ  մեկը  կամ  ինչ-որ    անձինք  դա  արել  են՝  գրել  են  այդ  անանուն  նամակը  և  չի  բացառվում,  որ  արհեստական  լարվածություն  ստեղծելու  կամ  այլ  հետին  նպատակով  կարող  են  կրկնել  իրենց  փորձերը՝  թեկուզ  և  հանուն  առաջին  էֆեկտի...  (Մինչև  պարզեն,  ստուգեն,  «համացանցից  հանեն»,  պատասխանեն  ևն,  մարդիկ  կարող  են,  առավել  ևս  ակնհայտ  սուտ  լուրերից,  վիրավորանքներից,  մեղադրանքներից  ևն,  ծանր  վիճակների  մեջ  հայտնվել,  և  դա,  անկասկած,  որոշ  հաճույք  կպատճառի  նման  նամակների  հեղինակներին.  նրանց  ի՞նչ,  թե  ո՞ւմ  հետ,  ի՞նչ  կարող  է  կատարվել…).  ուստի  այդ  նամակին  պատասխանելը,  անկախ  ամեն  ինչից,  իմ  կարծիքով,  անհրաժեշտ  էր,  մի  բան,  որն  էլ  ես  արեցի: Իսկ  ինչ  վերաբերվում  է  «Euro  Lur»-ի  արտահայտած  մտադրությանն՝  այդ  հարցով  լրացուցիչ  ուսումնասիրություն  կատարելու,  ապա  դրան  պետք  է  հավանությամբ  վերաբերվել,  քանզի,  ինչպես  ես  մինչ  այդ  էլ  նշեցի,  նման  բաներն  ամբողջ  հանրությանը  մատուցելու  համար  նախապես  գոնե  որոշ  ճշգրտումներ  պետք  է  անել… Համենայնդեպս,  տեղի  ունեցածի  համար  «Euro  Lur»-ի  խմբագրության  կողմից  ներողամտություն  հայցելը  դրվատելի  է:

Կարծում  եմ  նաև,  որ  ԳՊՀ  կոլեկտիվը  ևս  իր  բացասական  վերաբերմունքն  ունի  այդ  անանուն  նամակի  հեղինակի  (կամ  հեղինակների)  և  բոլոր  այն  անձանց  նկատմամբ,  ովքեր  «պայքարի»  այդ  ձևն  են  ընտրել...

Ամենայն  բարիք:

Հարգանքով.

Մալիկ  Միրաքի  Թելունց

ԳՊՀ  իրավագիտության  ամբիոնի  վարիչ.

ՀՀ  Սյունիքի  մարզ, գ.Խնձորեսկ

Հեռ.բջջ.  094 96 07 08

˟ Համոզված  եմ, որ  Թեհմինայի,  Մարգարիտայի,  Մարտինի  և  մյուսների  անունների  հիշատակումն  ակնհայտ  անամոթ  կեղծիք  է  ինչ-որ  մեկի  կամ  ինչ-որ  անձանց  կողմից  կատարված. իսկ  հատկապես  նրանց  անունների  հիշատակումը՝  ոչ  աննպատակ,  թեպետ  այսօր  ինձ  համար  էլ  այնքան  էլ  պարզ  չէ  այդ  նպատակը.  եթե  նույնիսկ  նամակի  հեղինակները  նրանց  վկայակոչելով,  ցանկացել  են  «հասկացնել»,  որ  այդ  մարդիկ  պ-ն  Ղուկասյանի  կողմնակիցներն  են,  հետևաբար  մյուսների  հակառակորդները,  և  առնչություն  ունեն  նամակի  հետ,  կամ  հավանություն են  տալիս  նամակին,  ապա  դա  էլ  այնքան  «խելքի  մոտ»  չէ,  քանզի  այնպես  չէ,   որ  նրանք  բոլորն  էլ  «դոշները  դեմ  տված»  պաշտպանում  են  (թեկուզ  ներքուստ)  պ-ն  ռեկտորի  բոլոր,  մասնավորապես  նրա  ոչ  իրավաչափ  գործելակերպը՝  գործողությունները,  իսկ  մի  մասի  համար  էլ  բոլորովին  էլ  մեկ  է,  թե  պ-ն  Ղուկասյանը  կամ  մյուսները  ինչով  են  զբաղված… Մի  խոսքով,  ինչքան  խորանում  ես,  այնքան  ավելի  ու  ավելի  ես  համոզվում,  որ  զրպարտչագրի  հեղինակները  մեղմ  ասած  աչքի  չեն  ընկնում  մտավոր  բարձր  կարողություններով… Ամենայն  հավանականությամբ  այստեղ  պարզապես  գործ  ունենք  մի  շատ  պրիմիտիվ  կեղծիքի  հետ…

˟ Գուցե  մտածել  է,  որ  ռեկտորին  կարող  է  հանեն  և  Թելունցին  նշանակեն.  մի  բան  էլ  նրան  «կպցնենք»,  թե  չէ,  որ  հանկարծ  Թելունցին  նշանակեն  ես  ինչպես  եմ  փող  աշխատելու... Միայն  թե  մի բան  չի  հաշվի  առել,  որ  ոչ  մի  շատ  թե  քիչ  չափով  ողջամիտ  մարդ  չի  ցանկանա,  իմ  կարծիքով,  այդ  մթնոլորտում  ռեկտոր  մնալ  կամ  ռեկտոր դառնալ...

˟ Այդ  թվում  նախկին  ռեկտորի  սիրուհու  վարտիքի  հիշատակումը…

˟ Ի  լուր  ամբողջ  աշխարհի  եմ  հայտարարում՝  ԳՊՀ  իրավագիտության  ամբիոնի դասախոսները  փող  չեն  վերցնում՝  ուսանողին  քննություն  կամ  ստուգարք  նշանակելու  համար,  մյուսները  վերցնում  են,  թե  չեն  վերցնում  չգիտեմ.  բայց թող  չփորձեն  իրենց  փորձը  տարածեն  մեզ  վրա…

˟ Եթե  նա  չի  ցանկանում  դա  անել,  ապա  առնվազն  տարօրինակ  է,  թե  նա  ինչ  հույսով  է  այս  վիճակում  ցանկանում  շարունակել  ռեկտոր  մնալ՝  անկանխատեսելի  վտանգների  ենթարկելով  իրեն  և  բուհը… Մեկ-երկու  ամսում  կարելի  է  բարելավել  մթնոլորտը,  համախմբել  կոլեկտիվը,  ազատվել  թայֆաբազությունից,  ձեռնամուխ  լինել  բուհի  առջև  ծառացած  խնդիրների  լուծմանը  ևն,  ևն.  զարմանում  եմ, թե  ինչո՞ւ  չի  ուզում…

˟ Մեր  (ԳՊՀ)  դասախոսներից  օր.՝  Մ.Առուստամյանը,  նաև  ռեկտորը  և  ուրիշ.,  իմ բարեհաճ  վերաբերմունքին՝  նախկին  մարզպետի  հարսի՝  մեր  ուսանողուհու  նկատմամբ,  բավական  իրազեկ  է...

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →