Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Աշխարհում շարունակվում է կարմրուկի տարածումը. ՀՀ ԱՆ հորդորում է պատվաստվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամերիկյան տարածաշրջանի գրասենյակի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում շարունակվում է կարմրուկի տարածումը։2018թ. հունվար-հուլիսին տարածաշրջանի 11 երկրում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 2472 դեպք, այդ թվում Վենեսուելայում՝ 1613, Բրազիլիայում՝ 677, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 91, Կանադայում՝ 19, Կոլումբիայում՝ 40։ Հիվանդության եզակի դեպքեր են գրանցվել նաև Արգենտինայում, Էկվադորում, Գվատեմալայում, Մեքսիկայում, Պերուում։ Հիվանդացածների մեծ մասը երեխաներ են։ Վենեսուելայում արձանագրված կարմրուկի 1613 դեպքից 44-ը մահացել են։

Ներկայումս Լատինական Ամերիկայի երկրներում կարմրուկի բռնկումը պայմանավորված է ակտիվ միջտարածաշրջանային միգրացիայով։ Հիվանդության տարածման և կանխարգելման նպատակով իրականացվում են հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում կարմրուկի դեմ պատվաստումներ ռիսկի խմբերում։

Այս տարի կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ է գրանցվել նաև Եվրոպայում` դեպքերի տարածում է արձանգրվել 28 երկրում, վարակի տարածման 76 %-ը տեղային են։

Ուկրաինայում 2017թ. արձանագրված կարմրուկի դեպքերի թիվը մոտ 70 անգամ գերազանցում է 2016-ին հաստատված դեպքերին։ Վարակի տարածումը հիմնականում պայմանավորված է կարմրուկի դեմ պատվաստումներում բնակչության քիչ ընդգրկումով։

Հաշվի առնելով աշխարհում կարմրուկի անբարենպաստ իրավիճակը` այդ երկրներ ճամփորդել պլանավորող քաղաքացիներին Հհ Առողջապահության նախարարությունը հորդորում է. ովքեր չեն պատվաստվել կարմրուկի դեմ և չեն հիվանդացել կարմրուկով, պատվաստվեն մեկնելուց առնվազն 2 շաբաթ առաջ։скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →