Այսօր՝
 
  • 14:55 – Տնտեսական տրանսֆորմացիան տեղի է ունենում... Դուխով...Նիկոլ Փաշինյան 
  • 14:06 – Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը չի միջամտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին. պարզաբանում 
  • 13:54 – Ուզում ենք ունենալ մեր երազած դատարանը. Ներդրումներ չեն կարող լինել, եթե չենք վստահում դատարաններին.ՀՀ նախագահ 
  • 13:21 – Գևորգ Կոստանյանը կմեկնի Հայաստանից. նա առաջարկ է ստացել 
  • 13:00 – Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը աննկատ չի անցնում աշխարհում. Արմեն Սարգսյան 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Մարտի 1-ի թիվ մեկ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Ռուբեն Մեհրաբյան


Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի՝ հարցաքննության ժամանակ կարգավիճակի փոփոխությունը սպասելի էր, քանի որ նրան մեղադրանք առաջադրելու համար կանբազմաթիվ խոսուն փաստեր:
«ՀՔԾ-ն, ինչպես տեսնում ենք, բավականին վճռական է տրամադրված Մարտի 1-ի գործը բացահայտելու և այդ բացահայտումից բխող մնացած բոլոր գործողություններն անելու առումով։ Հիմա դեռ այդ գործընթացի սկզբում ենք։ Ամենակարևոր զարգացումները կլինեն առաջիկայում, և ձերբակալություններ կլինեն, քանի որ այս ամենն ունի շատ լայն հասարակական հնչեղություն։

Քոչարյանի երեկվա հարցազրույցից հետո հասկացանք՝ կարող է խնդիր ունենալ նաև քննչական մարմինը՝ արդարադատության վրա ճնշում գործադրելու հետ կապված»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Ըստ նրա՝ Քոչարյանը պաշտպանվելու համար հիմա անում է այն, ինչի հնարավորթյունն ունի։

«Նա այս իշխանությանն էլ անվանեց ճանապարհները փակելով իշխանության եկած մարդիկ։ Դա զավեշտալի է։ Պետական հեղաշրջում արած, տեռորիստական ակտի արդյունքում իշխանությունն ամրապնդած անձը ուրիշ իշխանություններին գոնե պոզ ու պոչ չպետք է կպցնի»,- ընդգծեց Մեհրաբյանը:

Նա նշեց Մարտի 1-ի հետ կապված՝ ամեն մարդ ստանալու է իր պատիժը։

«Բայց, այն, որ այդ գործում ներգրավվածների շրջանակը չափազանց լայն է, դա ակնհայտ է։ Ի վերջո «00 38» հրամանում կա մի անվանացանկ, իսկ այդ մարդիկ ասելիք ունեն։ Անդրանիկ Քոչարյանի կողմից բացահայտված մի ցուցակ կա, թե ով ինչ զինվորական հանդերձանք պիտի ստանա․․․

Հարցաքննությունների ընթացքում էլ այլ շրջանակներ էլ կներգրավվեն։ Տեղի ունեցածին զանգվածային մասնակցություն են ունեցել շատ մարդիկ․ նրանք ասելիք կունենան։ Մարտի 1-ի թիվ մեկ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը՝ հույս հայտնելով՝ բոլոր հարցերի պատասխանները, իրավական գնահատականները կտրվեն ընթացքում։скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →