Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Դավիթ Ադյանի կարծիքով՝ Սամվել Ադյանը ազատման դիմում կգրի․ Նա վստահ է՝ Սանասարյանը կոռուպցիոն գործարքի մեջ չի մտել

Ես վստահ եմ, որ Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը կոռուպցիոն որեւէ գործարքի մեջ չի մտել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը:

«Ճանաչելով Դավիթ Սանասարյանին, աշխատանքի ընթացքում համոզվելով, որ ինքը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել ինչ–որ կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու, բայց չի մտել,  վստահ եմ»,- նշեց նա։

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործը, ինչո՞ւ է այդպիսի մեղադրանք առաջադրվել Սանասարյանի դեմ, նա խուսափողական պատասխան տվեց․«Մենք բոլորս պարտավոր ենք հարգանքով վերաբերվել մեր իրավապահ մարմիններին, ես չեմ ուզում որակումներ տալ, որ գործը շինծու է, ո՛չ, պետք է համբերատար սպասենք, մինչեւ գործը կլինի դատարանում, դատարանի վճիռը կլինի եւ վերջ։ Տեղին չէ՝ քննարկել քրեական գործի մանրամասները»։

Հարցին՝ իսկ իր հորեղբոր որդին՝ Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը կարո՞ղ էր միջնորդել, որ մրցույթի տեխբնութագրերը հարմարեցվեին իր բիզնես գործընկերոջ ընկերությանը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ին, որպեսզի վերջինս շահեր մրցույթը, Դավիթ Ադյանը պատասխանեց․ «Եթե ՊՎԾ-ն տեխնիկական բնութագրեր փոփոխելու վերաբերյալ այնպիսի առաջարկներ ներկայացրած լիներ, որոնք կհամապատասխանեին միայն «Զորաշենի» առաջարկած ապրանքին, միանշանակ՝ խոսք չէր կարող լինել, բայց մարդիկ առաջարկել են տեխնիկական բնութագրերը սահմանել այնպես, որ լինի մրցակցություն։ Պատմության մեջ առաջին անգամ եղել է մրցակցություն, այսինքն՝ եթե «Զորաշենը» այդ մրցույթին չմասնակցեր, բոլորը ծափ էին տալու, ասելու էին՝ էս ինչ լավ բան ա եղել, բայց «Զորաշենը» մասնակցել է, ասում են՝ դուք այնպես եք արել, որ «Զորաշենը» հաղթի, ոչ։ Եթե ուզենային, որ «Զորաշենը» հաղթեր, կպնդեին, որ այնպիսի տեխբնութագրեր սահմանվեն, որ միայն նա հաղթեր, ինչպես նախկինում «Ֆրեզենի» համար արվել է»։

Դավիթ Ադյանը կարծիք հայտնեց, որ հեմոդիալիզի ոլորտը շատ խնդրահարույց է եղել, մեջբերեց ՊՎԾ հաղորդագրությունը եւ մատնանշեց, որ օրերս քրեական գործ է հարուցվել։ «ՊՎԾ–ն իրավացի էր, որ այստեղ կան լուրջ խնդիրներ, պատվիրատուների կողմից տեխնիկական բնութագրերը սահմանվել են այնպես, որ 2-րդ մասնակից հնարավորություն չի ունեցել մասնակցել, իսկ տեխբնութագրերի սահմանումն իրականացվել է «Գնումների մասին» օրենքի բազմաթիվ դրույթների խախտմամբ, եւ ՊՎԾ–ն այդ դրույթներին հղում կատարելով առաջարկել է բժշկական կենտրոններին, որ խախտումներ չանեն եւ տեխնիկական բնութագրերը սահմանեն օրենքին համապատասխան, իսկ դրանից հետո շատերը դա դիտարկել են որպես միջամտություն, սկսել են ելույթներ ունենալ, հոդվածներ հրապարակել, թե բիզնես են խլում։ Ի՞նչ բիզնես խլելու մասին է խոսքը, օրինականություն է հաստատվում»։

Նկատառմանը, որ «Ֆրեզեն» ՍՊԸ տնօրեն Հրանտ Պիվազյանի խոսքով՝ հեմոդիալիզի այդ սարքերը բավարար որակյալ չեն եւ վնասում են հիվանդներին, Ադյանն արձագանքեց․ «Ինքը չի կարող նման բան պնդել, որովհետեւ այդ նույն սարքավորումներից տեղադրված են «Հանրապետական» ԲԿ-ում եւ «Էրեբունի» ԲԿ-ում։ Այնտեղ, սակայն, օգտագործվում են այլ պարագաներ եւ ոչ մեկին էլ վնաս չի տալիս։ Ի՞նչ վնասի մասին է խոսքը»։

Նա ընդգծեց, որ «Զորաշենը» հաղթող չի ճանաչվել, այլ պարզապես առաջարկել է նվազագույն գինը․ «Ըստ «Գնումների մասին» օրենքի՝ կա առաջին տեղը զբաղեցնող ընկերություն եւ հաղթող ընկերություն։ Առաջին նիստին հայտերի բացման ժամանակ նվազագույն գին առաջարկել է «Զորաշեն» ՍՊԸ-ն տարբեր չափաբաժիններով, բայց երբ վերջինս ներկայացրել է տեխնիկական բնութագրերի վերաբերյալ մանրամասները, պարզվել է, որ չի համապատասխանում եւ ինքը հաղթող չի ճանաչվել»։ Նա ընդգծում է՝ պարտադիր չէ, որ նվազագույն գին առաջարկող ընկերությունը հաղթի, բացի գնից կան նաեւ այլ չափանիշներ, որոնք մասնակիցը պարտավոր է ներկայացնել առաջին տեղը զբաղեցնելուց հետո։

Հարցին՝ իսկ Սամվել Ադյանի հետ խոսե՞լ է, նա պատրաստվում է ազատման դիմում գրել, Դավիթ Ադյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ ազատման դիմում կգրի. «Հաստատ չեմ կարող ասել, կարծում եմ՝ այո, կգրի»։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →