Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Թրամփն ու նրա երեխաները հայց են ներկայացրել Deutsche Bank-ի և Capital One-ի դեմ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա երեխաները դատական հայց են ներկայացրել գերմանական Deutsche Bank-ի և ամերիկյան Capital One ֆինանսական հոլդինգի դեմ՝ փորձելով այնպես անել, որ դրանց ներկայացուցիչները նախագահի ֆինանսների վերաբերյալ կոնգրեսական հարցաքննություններին չմասնակցեն:
Ինչպես հաղորդում է nbcnews.com կայքը, Ներկայացուցիչների պալատի հետախուզության, ինչպես նաև Ֆինանսական ծառայությունների հարցերով հանձնաժողովներն ԱՄՆ-ի նկատմամբ ենթադրյալ օտարերկրյա ազդեցության գործով հետաքննության շրջանակում հարցաքննության են կանչել մի քանի բանկի ներկայացուցիչների:

Սակայն նախագահն ու նրա ընտանիքի անդամները դեմ են, որ իրենց ֆինանսական գործերի մասին տեղեկությունները հայտնի դառնան կոնգրեսականներին:

Նախագահական ընտանիքի հայցը ներկայացվել է Մանհեթենի շրջանային դատարան: Դոնալդ Թրամփը, նրա երկու ավագ որդիներն ու ավագ դուստրը պնդում են, որ հարցաքննություններն իրավական նպատակ չունեն:

«Այդ հարցաքննությունները նշանակվել են նախագահ Դոնալդ Թրամփի համար խոչընդոտներ ստեղծելու, նրա անձնական ֆինանսների, բիզնեսների, նախագահական ընտանիքի անձնական տեղեկատվության ամեն մի  հատվածն ուսումնասիրելու, ինչպես նաև նրա քաղաքական կարիերային վնասելու համար որևէ նյութ գտնելու նպատակով»,-ասվում է հայցում:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →