Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել, վճարել պարապուրդի համար. Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ Մանե Թանդիլյանի բավարարվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 26-ին բավարարել է «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Վահան Զուրաբյանը:

«Բոլոր պահանջները բավարարվել են, բացի փաստաբանի ծախսերից: Պահանջները եղել են`հրամանը անվավեր ճանաչել, աշխատանքը վերականգել, պարապուրդը վճարել, դատարանի վճարները հատուցել և փաստաբանի 300 հազար դրամ աշխատավարձը վճարել, ամբողջությամբ հայցը բավարարվել է, միայն փաստաբանի մասով կեսն է բավարարվել՝ 150 հազար դրամ` հաշվի առնելով դատավարության պրոցեսի պրակտիկան»,-ասաց նա:

Վահան Զուրաբյանը նշեց, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում մեկ ամիս հետո, մեկ ամիս իրավունք է վերապահված հակառակ կողմին բողոքարկելու: Նա նշեց, որ ընդհանուր փոխհատուցումը մոտավորապես կլինի մեկ միլիոն դրամ:

Վահան Զուրաբյանն ասաց, որ խնդիր չի տեսնում աշխատանքի վերադառնալու: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով էր պայմանավորված Մանե Թանդիլյանի վերաբերմունքը, նա ասաց. «Չեմ ուզում մեկնաբանել ինձ աշխատանքից ազատելու տրամաբանությունը, քանի որ ընդհանրապես տրամաբանություն չկա: Այնպես չի եղել, որ ինչ-որ բանից դժգոհ լինելով ինձ հեռացրել են»,-ասաց նա:

Նա նշեց, որ նախկինում չհասցրեց իր նպատակը իրագործել, քանի որ  խոստացել էր, որ Երևանի N 1 տուն-ինտերնատը դառնալու է համար մեկը, և հիմա կարծում է, թե կիրականացնի:

Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 5-ին աշխատանքից ազատել էր Չորրորդ գյուղում գտնվող թիվ մեկ տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանին։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →