Այսօր՝
 
  • 22:43 – Ինդիանայի բնակչին մեղադրում են Դոնալդ Թրամփին սպանելու սպառնալքիների մեջ 
  • 22:12 – Եվրախորհրդարանը հավանություն է տվել համատեղ պաշտպանական հիմնադրամի ստեղծմանը 
  • 22:02 – Հունաստանի պաշտպանության նախարարը մտահոգ է Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերմամբ 
  • 21:41 – Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան 
  • 21:22 – Օձերը ստիպել են Լիբերիայի նախագահին թողնել նստավայրը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

«Հայաստան» համահայկական հիմնադրամում ստուգման ընթացքում հայտնաբերված նյութերն ուղարկվել են դատախազություն. Հաշվեքննիչ պալատ

2019 թվականի փետրվարի 7-ին ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական նիստ է անցկացրել: Ինչպես տեղեկացնում են պալատի մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը մի քանի որոշում է կայացրել.

1. Հաստատվել են մի շարք հաշվեքննությունների արդյունքում կազմված հետևյալ ընթացիկ եզրակացությունները՝

- ՀՀ առողջապահության բնագավառում լիցեն­զա­վոր­ման գործընթաց (բացառությամբ դեղատնային գործունեության լիցենզավորման),

- Տեսչական գործառույթ իրականացնող պետական մարմիններ

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։

Վերջիններս պարունակում են հաշվեքննության համապատասխան օբյեկտների գործունեության առնչությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից բացահայտված բազմաթիվ անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ, ինչպես նաև գործունեության բարելավմանը միտված առաջարկություններ։ Ընթացիկ եզրակացություններին կարելի է ծանոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի կայք-էջում։

2. Որոշում է կայացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամում իրականացվող ստուգման ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ Միաժամանակ, հայտնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հաշվեքննությունը շարունակվում է և մինչև դրա ավարտը «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկությունների հրապարակումն արգելվում է։

3. Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշ­վեքննություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակող փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հաշվեքննության առաջադրանքում, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում, ՀՀ կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամում ստուգման առաջադրանքներում։

4. Հաստատվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը և ծախսերի նախահաշվի կատարման  հաշվեկշիռը։

5. Հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունում հաշվեքննության առաջադրանքը։

Նիստի ավարտին Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից տրվել են կազմակերպչական բնույթի հանձնարարականներ։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →