Այսօր՝
 
  • 00:06 – ՀՀ ոստիկանապետն ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունն ընդլայնելու հույս է հայտնել 
  • 22:28 – Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան 
  • 22:24 – Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին 
  • 21:48 – ԵՄ-ն եւ աշխարհի պետությունները ստիպված կլինեն կարգավորել տեխնոհսկաների գործունեությունը 
  • 21:37 – Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութերի ներառումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ՓԲ-ում քննարկվել է փաստաբանների նկատմամբ անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը, որոշվել է դիմել վարչապետին

2019 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:

Ինչպես հայտնում է ՓԲ մամուլի ծառայությունը, քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Հայկ Ալումյանը, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Մեժլումյանը, Հրանտ Անանյանը, Սեդրակ Ասատրյանը, Մելանյա Առուստամյանը, Արմինե Ֆանյանը, Մարինե Ֆարմանյանը, Արսեն Մկրտչյանը, Հարություն Հարությունյանը, Լևոն Սահակյանը, Սեյրան Գրիգորյանը, Գուրգեն Գրիգորյանը, Էդգար Բադեմյանը, Զարուհի Փոստանջյանը, Արամ Օրբելյանը և Վրեժ Խաչիկյանը ներկայացնելով իրենց դիրքորոշումները և առաջարկությունները:

Քննարկման արդյունքներով փաստաբանները ձևավորել են 11 փաստաբանից կազմված նախաձեռնող խումբ, ինչպես նաև որոշել են՝

1. Ընդլայնել փաստաբանների արագ արձագանքման խումբը՝ կամավորության սկզբունքով ներգրավելով նոր փաստաբանների:

2. Կոչ ուղղել իրավապահ մարմիններին՝ փաստաբանների մասնագիտական գործունեության իրականացման խոչընդոտները վերացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

3.  Կոչ ուղղել ՀՀ վարչապետին, որպես գործադիր մարմնի ղեկավարի՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության որոշ անդամների կողմից ոչ իրավաչափ միջամտության, այդ թվում՝ նախաձեռնել մասնագիտական գործունեության առնչությամբ փաստաբանին վիրավորելու, նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու արարքները քրեականացնելու գործընթաց:

4. Սահմանել, որ խնդրի լուծմանն ուղղված գործադիր իշխանության կողմից համարժեք միջոցներ չձեռնարկելու պարագայում փաստաբանական համայնքը կնախաձեռնի համընդհանուր փաստաբանական բողոքի ակցիաներ:

5. Խնդրի մասին իրազեկել միջազգային կառույցներին:

Նախաձեռնող խմբի անդամներ՝

Արա Զոհրաբյան

Վահե Եփրիկյան

Արմինե Ֆանյան

Էդուարդ Աղաջանյան

Էրիկ Ալեքսանյան

Կարեն Մեժլումյան

Լևոն Սահակյան

Սիմոն Բաբայան

Սեդրակ Ասատրյան

Հարություն Հարությունյան

Մարինե Ֆարմանյան

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →