Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան

«Իմ քայլը» խմբակցությունում երեւի մարդիկ այլ զբաղմունք չունեն, իրենց օրակարգը երեւի այնքան դատարկ է, որ նման անհեթեթագույն մի առաջարկ պետք է դառնա մամուլի եւ քաղաքական տարբեր շրջանակների քննարկման թեմա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջարկի և «Իմ քայլում» սկսված քննարկումների մասին։

«Ես հասկանում եմ, որ քաղաքական կարմրուկի, քաղաքական դիզենտերիայի շրջան գոյություն ունի տարատեսակ նոր կուսակցությունների համար, որոնք իրենց գոյությունն արդարացնելու համար որեւէ այլ առաջարկ չունեն, քան էպատաժային նախաձեռնություններով հանդես գալը, եւ այս նախաձեռնությունը բացառապես այդ համատեքստում է։ Մենք շատ հանգիստ ենք վերաբերում նշյալ կուսակցության նախաձեռնությանը։ Դիմել են Ազգային ժողովի նախագահին եւ դատախազությանը, թող այդ երկու կառույցներն էլ զբաղվեն, եթե իրենք այդքան պարապ ժամանակ ունեն զբաղվելու նման անհեթեթագույն նախաձեռնությամբ»,- նշեց նա։

Զոհրաբյանը վստահեցրեց՝ Գագիկ Ծառուկյանը ձեռներեցությամբ չի զբաղվում․ «Գագիկ Ծառուկյանի բիզնեսները վաղուց հանձնված են հավատարմագրային կառավարման, դա փաստ է, եւ սահմանադրության հետ որեւէ խնդիր չկա եւ չի կարող լինել։ Իսկ թե ինչու են վերջին շրջանում հատուկ թիրախավորել Գագիկ Ծառուկյանին, շատ պարզ եւ հասկանալի է՝ որքան մեծանում է Գագիկ Ծառուկյանի վարկանիշը, նույն պրոգրեսիվ աճով ավելանում է թիրախավորումը Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» ուղղությամբ»։

Հարցին՝ իշխանությունները վտա՞նգ են տեսնում ի դեմս Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի, նա նկատեց․ «Ես չգիտեմ իշխանությունը որքան կապ ունի ՔՈ-ի նախաձեռնության հետ, ես այս պահին նման կատեգորիկ պնդումներ չէի անի, միայն կասեմ, որ քաղաքական ուժը, որը ոչ մի բանով չի կարողացել ժողովրդի հիշողության մեջ մնալ, պիտի փորձի այսպիսի էպատաժային նախաձեռնություններով հանդես գալ՝ իրենց մասին հիշեցնելու համար»։

Պատգամավորը շեշտում է՝ իրենց համար զարմանալի չէին ստուգումները Առինջ մոլում, գազալցակայանում, Արարատցեմենտի դեպքը ․ «Մեզ համար սա կանխատեսելի եւ հասկանալի գործընթաց է։ Նախորդ իշխանության ժամանակ էլ, պարբերաբար Ծառուկյանը եղել է իշխանությունների թիրախում, պատճառը եղել է Ծառուկյանի վարկանիշը։ Սա շատ ակնհայտ է, եւ այս իշխանությունները բացառություն չեղան»։

Իսկ թե արդյոք այս գործողությունների արդյունքում կնվազի Ծառուկյանի վարկանիշը, Զոհրաբյանը նշեց․ «Ես չեմ կարծում, որ հանրությունը լուրջ է վերաբերում այս անհեթեթագույն հայտարարություններին, այնպես որ չեմ կարծում, որ Ծառուկյանի վարկանիշը նման ապատեղեկատվություններից կարող է տուժել կամ տուժում է»։

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Ծառուկյանի վարկանիշը բարձրանում է, բայց այդ ֆոնին էլ իշխանափոխության հարց չեն քննարկում․ «Ինչո՞ւ պետք է նման հարց քննարկենք, մենք նման հարց օրակարգում չունենք, երկրում բոլորովին վերջերս տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, մենք ընդհակառակը՝ չենք ուզում երկիրը ցնցումների տանենք եւ ասում ենք, որ երկրին տնտեսական հեղափոխություն է պետք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում եւ դրանից դուրս լրագրողների հետ շփումներում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու եւ պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում փակ նիստ է անցկացվել այս հարցով, որի ավարտից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը առաջիկայում այս հարցով հայտարարությամբ հանդես կգա։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →