Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ՔՊ-ն որոշել է, թե ով է Աբովյանի քաղաքապետի իրենց թեկնածուն, իսկ գործող քաղաքապետն էլ պարտվելու մտավախություն չունի

Հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է ՔՊ տարածքային կառույցի անդամ Գրիգոր Գուլյանի թեկնածությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ, ՔՊԿ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելով, որ ընտրություններին մասնակցելու որոշումը ՔՊ վարչությանն է:

Պետրոսյանը, անդրադառնալով դիտարկմանը, Գրիգոր Գուլյանը թույլ թեկնածու է, և մարզպետն ինքն է ամեն կերպ փորձում նրա թեկնածությունը առաջադրել, արձագանքեց.

«Ո՞վ է տալիս որակականները թույլ և ուժեղի, կա՞ նման ինստիտուտ, որ թեկնածուներին դասակարգում է, ես նման ինստիտուտ չգիտեմ, կոռեկտ չեմ համարում նման ձևակերպում տալը: Եթե պարկեշտությունը, պրոֆեսիոնալիզմը հայրենանվեր գործունությունը, օրինապահությունը, օրինապաշտությունը թուլության նշան են, ապա ես ասելիք չունեմ»:

Հիշեցնենք, որ մամուլում Գրիգոր Գուլյանի անունը շրջանառվում էր ավելի վաղ, սակայն ՔՊ-ի կողմից պաշտոնապես չէր հաստատվում, Գուլյանը նաև 2018 թ. օգոստոսի 9-ից Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է:

Հարցին, թե արդյոք ինքն անձամբ է պատրաստվում թեկնածուի շտաբի աշխատանքներով զբաղվել, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, որ կոնկրետ շտաբի աշխատանքները չի համակարգելու, միաժամանակ հիշեցրեց՝ որպես ՔՊ վարչության անդամ իրենց մարզային գրասենյակների գործունեությունը ինքն է կոորդինացնում, ինչը զուտ կուսակցական գործունեություն է:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե ՔՊ-ն ընտրություններին մասնակցելով ցանկանում է նվազեցնել Գագիկ Ծառուկյանի ազդեցությունն Աբովյանում, քանի որ Կոտայքում, ըստ էության, միայն Աբովյանում ՔՊ-ն նվազ ազդեցություն ունի, Ռոմանոս Պետրոսյանն ասաց.

«Ցանկացած լուրջ քաղաքական ուժ, առավել ևս ՔՊ-ի նման գաղափարական, սկզբունքային և արժեհամակարգերի վրա հիմնված քաղաքական կուսակցություն, բնականաբար, կարևորագույն համայնքներում առաջնահերթ է համարելու իր թեկնածունն առաջադրելը, քաղաքական պրոցեսին մասնակցելը, ինչը շատ առողջ է: Շատ առողջ քաղաքական գործընթացներին մասնակցելու համար ՔՊ-ն հայտ է ներկայացնում, իր թեկնածուն է առաջադրում, քանի որ ՏԻՄ-ում ունենք բազմաթիվ բացեր, բազմաթիվ թերացումներ, որոնք ուղղակիորեն ազդում են մեր քաղաքացիների կյանքի որակի, կենսամակարդակի ու առհասարակ համայնքների կայուն զարգացման վրա»:

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ Աբովյանում այսօր բազմաթիվ են չլուծված խնդիրները: «Աբովյանում այսօր բազմաթիվ են այդ առաջնահերթությունները, և կան միջոցներ այդ առաջնահերթությունները կյանքի կոչելու, սակայն քաղաքական կամքի, տեսլականի և արժեհամակարգի պակաս կա: ՔՊ-ն իր թեկնածուով գալիս է այդ պակասը լրացնելու և նոր որակի տեղական ինքնակառավարում իրականացնելու»,-նշեց նա:

Հարցին, թե Գրիգոր Գուլյանի համար ինչպիսի մրցակից կարող է լինել Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, մարզպետը պատասխանեց, որ չի ցանական որևէ դիտարկում անել, քարոզարշավին լայն դիսկուրս կլինի, քաղաքական ասելիք կլինի, այս պահին մարզպետի կարգավիճակում հարցին անդրադառնալը կոռեկտ չի լինի:

Խոսելով Վահագն Գևորգյանին վերաբերող իր նախկին հայտարարություններին՝ Ռոմանոս Պետրոսյան ասաց, որ մինչև հիմա նրան համարում է հին քաղաքական մշակույթի կրող:

«Իր գործողություններին իմ որակումները դեռևս ուժի մեջ են, քաղաքական սաբոտաժի դրվագներ ունենք նրա գործունեության մեջ: Իր հետ աշխատանքային հարաբերություններ են որպես պարզապես դե ֆակտո գործող քաղաքապետ, ոչ ավել»,-եզրափակեց մարզպետը:

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ով հայտարարել է հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, Tert.am-հետ զրույցում ասաց, որ մարզպետի հետ հարաբերություները աշխատանքային են, գոնե իր կողմից միջանձնային հարաբերությունների խնդիր չունի: Վահագն Գևորգյանն ասաց նաև, որ այս պահին ընտրությունների հետ կապված մարզպետի կողմից մտահոգիչ գործողություններ չի տեսնում, բայց իր նախորդ ասածները ևս ուժի մեջ են՝ մարզպետը խնդիրները տեղափոխում է միջանձնային դաշտ.

«Չի կարելի, որ երբ մարդն անընդհատ ասում է սաբոտաժ-սաբոտաժ, այն դեպքում, երբ մեր կատարողականով, կատարած աշխատանքով խնդիր չկա, ուղղակի անձնական հարաբերություններին քաղաքական աստառ է տալիս, ուրիշ բան չեմ կարող ասել»,-ընդգծեց նա ՝ հավելով, որ իր պաշտոնավարման ընթացքում իրականացվել են բազմաթիվ խոշոր ծրագրեր:

Նա ընդգծեց, որ այս պահին աշխատանքային գրաֆիկով առաջ է գնում, մինչ կգա առաջադրման, քարոզարշավի ժամանակը, իսկ քարոզարշավը սկսվում է մայիսի 22-ից:

Հարցին, թե արդյոք մտահոգություն չունի, որ կարող է պարտվել ՔՊ թեկնածուին, ով մարզպետի աշխատակիցն է, Վահագն Գևորգյանն ասաց.

«Մենք ընդհանրապես մտահոգվելու բան չունենք, ունենք կայուն թիմ, համախոհներ ու թե՛ համախոհներով, թե՛ մեր կատարած աշխատանքով, թե՛ քաղաքի զարգացման ծրագրով կգնանք քարոզարշավի»:

Վահագն Գևորգյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ով նախորդ ընտրություններում իրեն բացահայտ սատարում էր, նրա շաբում ընդգրկված էր Էդուարդ Բաբայանը, նշեց, որ առաջադրվում է որպես անկուսակցական.

«Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ առաջադրվում եմ որպես անկուսակցական, երբևիցե որևիցե կուսակցության անդամ չեմ եղել: Գագիկ Ծառուկյանն իմ մտերիմն է, իմ ավագ ընկերն է, բայց դեռ իր հետ քննարկումներ չեմ ունեցել: Նախորդ անգամ, որ ասում եք բացահայտ աջակցում էր, ո՞նց է աջակցել: Ինչ վերաբերում է Էդուարդ Բաբայանին, նա իմ մանկության ընկերն է, շտաբում եղել են նաև ընկերներ, ովքեր բժիշկ են, բանվոր են, շինարար են: Իմ շտաբում շատ մարդ է եղել ու աջակցել , Էդուարդ Բաբայանը իմ շատ վաղեմի հին ընկերն է»,-եզրափակեց քաղաքապետը:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →