Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր՝ ապրիլի 30–ին, մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի որոշ դրույթներին առնչվող  կառավարություն-քաղաքացիական հասարակություն ամփոփիչ քննարկմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից։

Փոխնախարար Քոչարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ճանապարհային քարտեզում ներառված արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումների առնչությամբ նախատեսվող միջացառումները:

Վիգեն Քոչարյանն ընդգծել է, որ ԵՄ իրավական ակտերի հետ տեղական օրենսդրության մոտարկման գործընթացում Արդարադատության նախարարությունը որոշել է գնալ հիմնարար փաստաթղթերի մշակման ու ամրագրման, այն է՝ մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու գործողությունների ծրագրերի ընդունման ճանապարհով:

Դատաիրավական ոլորտում նախատեսվող գործընթացը ներկայացնելիս՝ փոխնախարարը նշել է նաև, որ իրավական լուծումներին զուգահեռ ակտիվ քննարկվում են այդ բարեփոխումների ֆինանսական և նյութական ապահովման մեխանիզմները: Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի ձևավորման հնարավորություններին, ինչպես նաև ընդգծել էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային հաղորդակցության գործիքների ներդրման շարունակականության անհրաժեշտությունը՝ որպես լավագույն գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:

Այնուհետև, փոխնախարարը պատասխանել է քաղհասարակության ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →