Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հայաստանում որևէ մեկը չի կարող տնտեսական նպատակներ հետապնդելով շահարկել իր քաղաքական ազդեցությունը. Փաշինյան

Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առնչվում են հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստին իր ելույթում:

«Վերջին տարվա ընթացքում մենք կարողացանք էական արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման և անկախ դատական իշխանության ամրապնդման հարցում։ Մեզ հաջողվեց նվազագույնին հասցնել արհեստական մոնոպոլիաների և օլիգոպոլիաների գործունեությունը։ Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող տնտեսական նպատակներ հետապնդելով շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Նա նկատել է, որ սա իր հերթին առողջացրել է երկրի տնտեսական և քաղաքական միջավայրը, նաև՝ հասարակության բարոյական մթնոլորտն առհասարակ։

Վարչապետը ներկայացրել է, որ գործուն միջոցառումներ են իրականացվել ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ Իրականացվում են արմատական բարեփոխումներ հարկային համակարգում և հարկային վարչարարության մեջ։ «Մենք նաև օպտիմալացում ենք իրականացնում պետական կառավարման համակարգում՝ ուղղված կառավարության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Բոլոր այս քայլերն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր և գործնական ներուժի իրացմանը և արտասահմանյան ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը»,-ասել է նա:

Հայաստանն այսօր դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունը և կանխատեսելիությունը։ Կառավարման պառլամենտական համակարգի պայմաններում բարձրացել են կառավարության հաշվետվողականության և գործունեության թափանցիկության մակարդակը։ Փաշինյանն ակնհայտ է համարել զսպողության և հակակշիռների համակարգի ավելի արդյունավետ գործունեությունը։

Այս ամենը տեղի է ունենում երկրում դեմոկրատական առավել հասուն ինստիտուտների ձևավորման, քաղաքացիական հասարակության և հիմնական ազատությունների առկայության ֆոնին։

«Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր աստիճան և հանրային վստահության աննախադեպ մակարդակ։ Սա մեծապես պարտավորեցնող է, բայց միևնույն ժամանակ ոգեշնչում է համարձակ քայլերի և անձնազոհ աշխատանքի՝ ի նպաստ մեր ազգի և երկրի»,- ընդգծել է նա:

Երևանում ապրիլի 30-ին աշխատանքն է սկսել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը նախ գումարվել է նեղ կազմով, ապա՝ ընդլայնված: Նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանելՂրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →