Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Առհասարակ, Արթուր Վանեցյանին կոչ կանեմ այս թեմայով չխոսել. Դավիթ Սանասարյանն ՝ իր գործի մասին

«Երբ մենք պետք է սկսեինք ուսումնասիրությունը, ինձ զզուշացրեցին, որ մտնում ենք մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում` նախկին օլիգարխների դաշտն ենք մտնում: Ես ասացի, որ ինձ չի հետաքրքրում, թե ում դաշտն ենք մտնում, քանի որ ես ուզում եմ օրինականությունը վերականգնել»: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը:

«Փորձում եմ հասկանալ՝ ինչ ջրեր են հոսում, ինչի համար է դա արվում: Ունեմ հիմնավոր կասկածներ, որոնց մասին չեմ հայտնի դեռ: Ես էլ կորած մարդ չեմ, ինձ էլ շատ ինֆորմացիաներ են հասնում և վերլուծում եմ, որ տեսնեմ, թե որտեղից են գալիս այս քամիները»,-ասաց նա:

Անդրադառնալով իր և ԱԱԾ տնօրենի հարաբերություններին, Դավիթ Սանասարյանն ասաց. «Իմ և պարոն Վանեցյանի հարաբերությունները պետք է ոչ մի կերպ կապ չունենան այս գործի հետ: Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում և առհասարակ, իրեն էլ կոչ կանեմ, որ այս թեմայով չխոսի»,-ասաց Սանասարյանը և նշեց, որ Վանեցյանի հետ ունեցել են աշխատանքային հարաբերություններ, և որևէ խնդիր չի եղել:

«Բայց կոչը հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվելու, քանի որ դա դիտարկվելու է որպես ճնշում: Արթուր Վանեցյանն ասում է, որ դատարանում կտեսնենք: Չի կարելի նման բան ասել, քանի որ գործը կարող է դատարան չգնալ»,-ասաց նա:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →