Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու առաջարկի վերաբերյալ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ հանդես կգա

Ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը։ Խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ժամանակ.

«Խմբակցության հանդիպման օրակարգում մի քանի հարց կար ի սկզբանե։ Ինչպես նշել էի մի քանի օր առաջ՝ քննիչ հանձնաժողովների ստեղծման հարցն էր։ Մի շարք պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ էին ցանկանում հանդես գալ եւ ներկայացնում էին դրանց հետ կապված դրույթներ։ Իհարկե, նաեւ քննարկվեց «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը։ Խմբակցությունը որեւէ դիրքորոշում չի ձեւավորել, հնչել են տարբեր կարծիքներ»։

Նա հայտնեց, որ Արարատ Միրզոյանը ներկա էր քննարկմանը եւ քանի որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջով ՔՈ-ն դիմել է ԱԺ նախագահին, ապա Արարատ Միրզոյանը լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգա։

«Հպանցիկ անդրադարձ է եղել նաեւ ԲՀԿ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված միջադեպին։ Հնչել են անհնագստությունններ այն առումով, որ կենցաղային բնույթի միջանձնային միջադեպերը, որոնք նաեւ անձնական բնույթի վիրավորանքներ են պարունակում, հաճախակիացել են եւ չեն կարող անհանգստացնող չլինել։ Սակայն, այս պահին մենք չենք համարում, որ դրանք ունեն քաղաքական ենթատեքստ։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կա այդ ամենի ետեւում եւ կա ինչ–որ քաղաքական ենթատեքստ, թե ոչ»։

Խմբակցության պատգամավորներից Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ հանրային պահանջի դեպքում միգուցե ստեղծվի Էթիկայի հանձնաժողով, բայց հորդորեց սպասել, որ Սերգեյ Բագրատյանը ևս պարզաբանումներով հանդես գա, սակայն նաեւ հավաստիացրեց, որ խմբակցությունը որևէ կերպ կաշկանդված չէ։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →