Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Պուտինը պատասխանել է Զելենսկու խոսքին ռուսներին ուկրաինական անձնագրեր տալու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած առաջնորդ Վլադիմիր Զելենսկու խոսքը՝ ռուսներին ուկրաինական անձնագրեր տալու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրո՞ք, այդպե՞ս է ասել: Շատ լավ է: Եթե նրանք ռուսներին քաղաքացիություն տան, իսկ մենք էլ Ռուսաստանում ուկրաինացիներին քաղաքացիություն տանք, ապա այդ դեպքում մենք աստիճանաբար կհասնենք ընդհանուր որոնվող արդյունքին, ինչի մասին եւ ես ասել եմ: Այսինքն՝ մենք կունենանք ընդհանուր քաղաքացիություն»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահը՝ «Աշխատանքի Հերոս» մեդալները հանձնելու արարողությունից հետո:

Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, Մոսկվայի որոշումը «Ուկրաինայի քաղաքացիներին գայթակղելու» փորձ է անվանել եւ շեշտել, որ Կիեւը մտադիր է «պաշտպանել, ապաստան տրամադրել եւ ուկրաինական քաղաքացիություն տալ բոլորին, ովքեր պատրաստ են ազատության համար պայքարել»:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի էր ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Բոլոր արձանագրությունների մշակումից հետո Զելենսկին ստացել է ձայների 73,22 տոկոսը: Քվեարկության պաշտոնական արդյունքները հրապարակվելու են ապրիլի 30-ին:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →