Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Քաղաքացու օրը քաղաքացին հիասթափված էր տված եւ չկատարված խոստումների պատճառով. Գուրգեն Եղիազարյան

Քաղաքացու օրը երեւանցին հիասթափված էր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

«Քաղաքացին հիասթափված էր տված եւ չկատարված խոստումներից։ Եթե մեկ բառով ասեմ՝ ստերից։ Սուտ՝ սկզբից մինչեւ վերջ։ Հիմա ես գուցե չանդրադառնային այդ ստերին, եթե Նիկոլ Փաշինյանը չասեր, որ տված խոստումները 100 տոկոսով կատարել է, հնարավոր է ապրիլի 27-ին հնարավորի տոնը մի քիչ այլ երանգ ունենար։ Հնարովի, որովհետեւ խնդիր դրվեց, ոչ թե սկզբում քաղաքացի ձեւավորել, հետո անցնել տոնին, քաղաքացին մինչեւ Նիկոլն էլ, Նիկոլի թվից առաջ էլ ձեւավորված էր»,– նշեց նա։

Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ Երեւանում ամենալավ քաղաքացին է. «Մենք ծնվել ենք մի քաղաքում, որտեղ ամենալավ քաղաքացիներն են եղել եւ դա ապացուցեց վերջին գործողությունների ընթացքում, եւ մենք էլ չէինք ուզում հավատալ, որ այս ամենը սորոսյան հեղաշրջում էր։ Որտեղ մտել է Սորոսը, ապականել է այդ երկիրը, ծաղկուն երկիրը վերածել է քարակույտի։ Նայեք կառավարության կազմը եւ կտեսնեք սորոսականներին։ Միայն ԿԳՆ–ում նախարարից մինչեւ երկու տեղակալները սորոսական են, ընդ որում այդ տեղակալներից մեկին ամեն գնով այսօր պետք է Մայր բուհի ռեկտոր դարձնեն, այսինքն մայր բուհն էլ ապականեն»։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →