Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Թուրքիայում Հրանտ Դինքին դատապարտել են «թուրքականությունը» վիրավորելու համար. ՌԲԿ

Ռուսական ՌԲԿ պարբերականը հոդված է հրապարակել աշխարհի տարբեր երկրների իրավական գործելակերպի մասին՝ պետության առաջին դեմքին վիրավորելու պարագայում՝ «Խոսք եւ գործ. ինչպես են վիրավորում իշխանությունը Եվրոպայում»։

Թուրքիայի 1926 թվականի Քրեական օրենսգիրքը տարբեր արգելքներ է նախատեսում այն արտահայտությունների դեպքում, որոնք կարող են վիրավորել նախագահին, հանրապետությունը, ազգային մեծ ժողովը, զինված ուժերը եւ անգամ «թուրքականությունն» առհասարակ։ 1999 թվականի օգոստոսի 17-ին երկրաշարժը Թուրքիայում տասնյակ հազարավոր կյանքեր խլեց։ Milliyet թերթի լրագրողները եկել են եզրակացության, որ նախագահ Սուլեյման Դեմիրելը ոչ միայն չի նախաձեռնել անհրաժեշտ միջոցներ ողբերգության հետեւանքների վերացման համար, այլեւ դրա համար ոչ մի պատասխանատվություն չի կրել։ «Անգամ 7,4 բալը չկարողացավ ցնցել Դեմիրելին»,- ասել են լրագրողները։ Թուրք դատավորները նրանցից յուրաքանչյուրին դատապարտեցին մեկ տարի չորս ամիս բանտարկության, բայց մեկի պատիժը սահմանեցին պայմանական, մյուսինը փոխարինեցին տուգանքով։ Դա այնքան էլ չմեղմեց ՄԻԵԴ-ի դիրքորոշումը. «Արթունը եւ Գյուվեներն ընդդեմ Թուրքիայի» գործում  խախտման մասին եզրակացությունը ձեռք բերվեց միաձայն եւ անվերապահ։

«Թուրքականությունը» վիրավորելու բազմաթիվ գործերից ամենատխուրը Ֆիրաթ Դինքի գործն էր, որը գրում էր Հրանտ մականվամբ։ Հայկական ծագում ունեցող լրագրողը Agos թերթում ութ հոդված էր հրապարակել Թուրքիայում հայ փոքրամասնության մասին։ Հրապարակումներին հաջորդեցին բողոքի ցույցեր եւ «թուրքականության» վիրավորանքի մասին գործընթաց; մեղադրական դատավճիռը հաստատվեց Թուրքիայի Վճռաբեկ դատարանում, չնայած գլխավոր դատախազի եզրակացությանը «թուրքականությունը» վիրավորելու մասին։ 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց ուլտրաազգայնական կազմակերպության ներկայացուցչի կողմից, որի ծրագրերը հայտնի էին ոստիկանությանը։ Ոստիկանների անգործությունը սպանությունը կանխելու գործում փաստեց արդեն Եվրոպական դատարանը, որն այս գործում ոչ միայն խոսքի ազատության, այլեւ կյանքի իրավունքի ոտնահարում է տեսել։

«Թուրքականությունը» վիրավորելու հոդվածը  «թուրք ազգին» վիրավորելու հոդվածով փոխարինելը չփոխեց Եվրոպական դատարանի քննադատական մոտեցումը, իսկ նախագահին վիրավորելու մասին հոդվածը առհասարակ չփոխվեց ոչ մի բարեփոխմամբ։ Վերջերս այն կիրառվում է արդեն Ռեջեփ Էրդողանի քննադատների հանդեպ։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →