Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am

Երևանում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կտրամադրվի 25 մլն 20 հազար դրամ, իսկ 10 մարզերին միասին` 83 մլն 428 հազար դրամ: Եվս 15 մլն 762 հազար դրամ կհատկացվի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների հանրահռչակման, քարոզչության և տեղափոխման ծախսերի համար:

Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մարզերից ամենաքիչ գումարը կհատկացվի Գյումրուն՝ 7 մլն 999 հազար դրամ, ամենաշատը՝ Սյունիքին՝ 9 մլն 10 հազար դրամ:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացվել է մեկ անձից գնման ձևով, քանի որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց:

«Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների՝ ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները, որոնց թիվը 11-ն է»,- ասված է կառավարության պատասխանում:

Աղբյուրը նշում է, որ մեկ անձից գնման ձևով Երևանում միջոցառումների կազմակերպումը կրկին պատվիրակվել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը նաև Երևանում Ամանորի միջոցառումների կազմակերպումն է իրականացրել՝ մեկ անձից գնման ձևով: Թումանյանի 150-ամյակի միջոցառումները ևս «Ֆակտորի Փրոդաքշնի» կողմից են կազմակերպվել:

Ապրիլի 27-ին ՀՀ մարզերում և Երևան քաղաքում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների ծախսերի վերաբերյալ նախահաշիվը ստորեւ.



скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →