Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան

Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, այսօր ժողովուրդը սպասում է գործի, փոփոխությունների՝ տնտեսական, ասենք թե, առօրյա կյանքում։ Այսօր այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորների քննադատություններին՝ կապված իր ելույթների հետ։

«Տվյալ բան ասած մարդն (նկատի ունի «Իմ քայլը»-ի պատգամավոր Վահագ Հովակիմյանին- խմբ.) իրական կյանքում ոչ մի բան չի արել, 10 տարի «Հայկական ժամանակում» աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են։ Այդ մարդն իրավունք ունի՞ գոնե Ծառուկյան անունը ասելու։ Թող համեմատական կարգով նայի ու տեսնի՝ ինքն ինչ է արել, Ծառուկյան ինչ է արել, և մարդը պետք է հասկանա ինչ է արել, ավելի չեմ ցանկանում խորը շարունակել ու խոսել: Այս իրավիճակը տեսնելով, որ ամեն մեկը դերի մեջ մտնելով ՝ ով ավելի երկար կխոսի… դա արդեն ժողովրդին չի հետաքրքրում: Խնդիրները պետք է քննարկել, առանձին հանդիպել, այսօր ժողովուրդը սպասում է արդյունքի, փոփոխության ու բարեկեցության»,- ասաց նա։

Հարցին՝ մտադիր է փոխել իր աշխատաոճը, քանի որ նախկինում իրեն քննադատել են ելույթներ չունենալու համար, Ծառուկյանն ասաց, որ մտադիր չէ իր աշխատաոճը փոխել՝ ավելի շատ ելույթներ ունենալու տեսքով. «Եթե ԱԺ ցանկացած պատգամավոր իմ արածի գոնե 3 տոկոսն աներ, ապա հիմա երկիրը կծաղկեր և կզարգանար, և ժողովրդի սրտով կլիներ»։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →