Այսօր՝
 
  • 22:08 – Էդմոն Մարուքյանը Կիևում հետևում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին 
  • 18:39 – Հայտնի է՝ ով է հաղթում Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ըստ նախնական հարցման տվյալների 
  • 16:15 – Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ 
  • 16:11 – Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին 
  • 15:56 – ՀՀ կառավարության պատվիրակությունն այցելել է Արցախի զորամասեր 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ենթադրենք՝ ունենք ՆԳ և ԱԱ նախարարներ, ՔՊ 2 անդամ այդ կարգավիճակով է, դրանից Ձեզ ավելի լա՞վ է. վարչապետը՝ պատգամավորին

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ կարծում է՝ վարչապետի ձեռքում չափից ավելի լիազորություններ են կենտրոնացած: Շաքե Իսայանը հետաքրքրվեց՝ այսօր՝ մեկ տարի անց, Փաշինյանը շարունակու՞մ է մնալ նույն կարծիքին:

Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ եթե խոսքը Ոստիկանության և ԱԱԾ-ի մասին է, ապա նախկինում այդ երկուսը եղել են նախարարություններ. «Ենթադրենք՝ այսօր էլ ունենք ներքին գործերի նախարար և ազգային անվտանգության նախարար, և, ասենք, ՔՊ երկու անդամ էդ կարգավիճակով են: Դրանից Ձեզ ավելի լա՞վ է: Հաստատ ավելի լավ չէ: Ես չեմ ասում՝ ավելի վատ է, բայց լավ չէ»:

Վարչապետը շեշտեց, որ խորհրդարանական Հայաստանի խորհրդարանն այսօր ամբողջովին չի օգտվում իրեն վերապահված բոլոր լիազորությունից. «Իմ տրամաբանությամբ՝ ԱԺ-ում գոնե մի 5-6 քննիչ հանձնաժողով պետք է ստեղծված լիներ: Ինչո՞ւ չի ստեղծվում, ե՞ս չեմ թողնում: Հիմա եթե մենք վարչապետի լիազորությունները վերցնում ենք, դնում ենք մի ուրիշ տեղ, և դրանք չեն օգտագործվում, դրանով լա՞վ է: Նկատի ունեմ՝ այդ լիազորությունները պետք է կիրառող լինի»:

Վարչապետը նկատեց՝ ի վերջո, իշխանության հակակշիռների և փոխզսպման մեխանիզմներ պետք է ունենանք, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի մարմին պետք է ունենանք. «Մինչև էս հարցը չլուծենք, ԱԱԾ-ի ու Ոստիկանության հարցը 5 անգամ պետք է քննարկենք»:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →