Այսօր՝
 
  • 22:08 – Էդմոն Մարուքյանը Կիևում հետևում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին 
  • 18:39 – Հայտնի է՝ ով է հաղթում Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ըստ նախնական հարցման տվյալների 
  • 16:15 – Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ 
  • 16:11 – Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին 
  • 15:56 – ՀՀ կառավարության պատվիրակությունն այցելել է Արցախի զորամասեր 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Եթե մենք պոպուլիստ ենք, դուք էլ դեմագոգ եք. Գեւորգ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին


Վատ է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ներգրավված են մարդիկ, որոնք շատ ժամանակ չեն պատկերացնում խնդրի էությունը, դեմ են քվեարկում ներկայացված օրինագծին, Ազգային ժողովի լիագումար նիստում բոլորովին ուրիշ տպավորությամբ է նախագիծը մուտք գործում, դրա համար էլ նախագիծը բացասական ավարտ է ունենում։ Այս մասին Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Պետք է իսկապես վեր կանգնել էմոցիաներից։ Մենք ներկայացրել ենք շատ հստակ նախագծեր։ Այդ նախագծերը ոչ թե մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքն է, այլ մենք մարդկանց հետ խոսում ենք, քննարկում ենք, խնդիրներն ուսումնասիրում ենք, ամեն օր ժողովրդի հետ հանդիպում ենք։ Շատ հետաքրքիր է՝ դեմ քվեարկողները ժողովրդի հետ ամեն օր հանդիպում են, կամ ի՞նչ է նշանակում պոպուլիզմ, տպավորություն է, որ նախագծին չեք ուզում կողմ քվեարկեք, ասում եք պոպուլիզմ, ափսոս Կարապետյանը գնաց, ժպտալով դեմ է քվեարկում այս նախագծին, ինքը զինվոր որդի ունի՞»,-ասաց Պետրոսյանը:

Դահլիճից արձագանքին ի պատասխան, պատգամավորն ասաց. «Ձեզ ոչ ոք չհարցրեց, թե ով է ժպտացել, ես տեսել եմ։ Եթե մենք պոպուլիստ ենք, դուք էլ դեմագոգ եք։ Մթնոլորտը մի փչացրեք ձեր չիմացությամբ եւ խնդրում եմ ուշադիր լսեք, եղավ»։

Նա հորդորեց խմբակցություններին հանձնաժողովներում հոգ տանել անդամների մասնագիտական պատրաստության մասին. «Վատ է, որ հանձնաժողովներում ներգրավված են մարդիկ, որոնք շատ ժամանակ չեն պատկերացնում խնդրի էությունը, դեմ են քվեարկում, Ազգային ժողովի լիագումար նիստում բոլորովին ուրիշ տպավորությամբ է նախագիծը մուտք գործում, դրա համար էլ նախագիծը բացասական ավարտ է ունենում։ Խնդրում եմ հանձնաժողովներում հոգ տանեք  ձեր անդամների մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ, որ հասկանան ինչ է քննարկվում, Ազգային ժողովում եւ հասարակությանը մոլորության մեջ չդնեն»։

Նշենք, որ քննրակվում էր ԲՀԿ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որը նախատեսում է ժամկետային զինծառայության առաջին տարվա ընթացքում զինվորը չծառայի առաջնագծում: Կառավարությունը այս նախագծին բացասական եզրակացություն էր տվել:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →