Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

«Իրավունք». Արտաշատի քաղաքապետի որոշումը դատարանն անվավեր է ճանաչել. փոխքաղաքապետը վերադարձել է իր պաշտոնին

«Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, որոշել էր ո'չ ավել, ո'չ պակաս ազատ­վել Արտաշատի անկուսակցական փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանից: Վերջինս էլ դի­մել էր դատարան՝ ընդդեմ քաղաքապետի անօրինական որոշման: Թե ինչ տեղի ունեցավ հե­տո, բավական ուշագրավ է: «Իրավունքի» հետ զրույցում Ռուբեն Ծատուրյանը նախ պատ­մեց, որ 2017թ. նոյեմբերի 5-ին Արտաշատ համայնքի ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածությունը չի առաջադրել, քանի որ խոչընդոտել են իշխանությունները: Բայց ընտրու­թյուններից հետո, ընտրվելով քաղաքապետ, Կ. Բենիամինյանը (ով, ի դեպ, չուներ որևէ մրցակից) անմիջապես Ռ. Ծատուրյանին առաջարկել է զբաղեցնել իր տեղակալի պաշտոնը՝ հաշվի առնելով նրա հեղինակությունը քաղաքում:

«Աշխատանքիս ընթացքում  առաջնորդվել եմ հետևյալ սկզբունքով, քաղաքացիների հետ ունենալ պարզ շփում, կարեկից մոտեցում, գիտակցելով, որ արդյունավետ կառավարումը չպետք է ստորադասվի անձնական նպատակահարմարությանը: Մշտապես փորձել եմ վեր հանել քաղաքացիների խնդիրներն ու լուծել դրանք:
Ուշադրությանս կենտրոնում հատկապես գտնվել է սոցիալապես անապահով խավը, զոհված և հաշմանդամ ընտանիքները: Աշխատանքիս 10-րդ ամսում քաղաքապետ Կ. Բենիամինյանի անօրինական կարգադրությամբ ազատվեցի պաշտոնից՝ առանց որևէ հիմ­քի և պատճառաբանության, որն էլ առա­ջացրեց բազմաթիվ արտաշատցիների վրդովմունքը: Արդարությունը վերականգնելու համար՝ անմիջապես հայց ներկայացրի ՀՀ Վարչական դատարան՝ քաղաքապետի կարգադրությունն անվավեր ճանաչելու համար: 2019թ. ապրիլի 4-ին դատարանը կայացրեց վճիռ՝ անվավեր ճանաչելով կարգադրությունը: Ես ունեցա բոլոր հնարավորությունները օրինական ճանապարհով հասնելու արդարության վերականգնմանը և կրկին վերադառնալու իմ նախկին պաշտոնին:

Եթե արդարությունն ու ճշմարտությունը միա­նան, ապա էլ ի՞նչն ավելի զորեղ կարող է լի­նել այդ միությունից: Այնպես որ, անարդա­րության ծնած չարիքը արդարությամբ կմաքրվի»,-ասաց Ռուբեն Ծատուրյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →