Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ԼՀԿ-ն ներկայացրեց ՀՀ կառավարության կառուցվածքի սեփական առաջարկները․ Զեյնալյանը հակադարձեց՝ Կառավարությունն այս պահին այլ առաջարկ ունի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը ներկայացրեց ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ ԼՀԿ խմբակցության առաջարկները:Ըստ նրա՝  «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ունենալ 14 նախարարություն, այդ թվում՝ Ազգային անվտանգության, իսկ ԱԻՆ-ը և Ոստիկանությունը միավորել՝ ստեղծելով ՀՀ ներքին գործերի նախարարություն:

Բացի այդ ԼՀԿ-ն առաջարկում է պահպանել երեք փոխվարչապետերի հաստիքները՝ նրանցից մեկին վերապահելով Սփյուռքի և հայրենադարձության հարցերով զբաղվելու գործառույթը:

Մարուքյանն ասաց, որ փոխվարչապետի պաշտոնը Սփյուռքի հետ հարցերի ավելի բարձր մակարդակ է ենթադրում, քան վարչապետին ենթակա սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնը:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը վարչապետին ենթակա առանձին մարմիններ լինելու փոխարեն պետք է նախարարություններ դառնան, որպեսզի հաշվետու լինեն խորհրդարանին. «Դրանք պետք է ունենան իրենց քաղաքական ղեկավարները»:
ԼՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ այն տարբերակն, ինչ իշխանությունն է բերել, ըստ որի պետք է 12 նախարարություններ լինեն, նույնիսկ ընդունվելու դեպքում երկար չի աշխատելու: «Հետո փոխելու եք, ուշ է լինելու»,-ասաց նա և շեշտեց՝ իրենք պատրաստ են կառավարության հետ քննարկման ։

«Այս տարբերակով նաև վարչապետն իր խոտումը կկատարի, երկիրը  չի լինի սուպերվարչապետական, այլ կլինի ինչպես սահմանադրությամբ է՝ խորհրդարանական, զարգացում կլինի, կրճատումները քիչ կլինեն»,-ասաց նա և հավելեց, որ նախարարությունների կրճատումների մասով հիմնավորումներ չեն ստացել։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ արձագանքեց, որ բացառապես կառավարությանն է վերաբերում կառուցվածք ներկայացնելու հարցը, ինչը և արվել է։ «Կառավարությունն այսպես է գտել»,-ասաց նա։ 

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ն և Ոստիկանությունը նախարարություններ դարձնելուն՝ Զեյնալյանն ասաց, որ այդ կառույցները կարող են նաև նախարարություններ լինել, մինչդեռ իրենց կարծիքով՝ սրանք ծառայություններ են։

«Քաղաքականություն իրականացնող մարմիններ են: Քաղաքականությունները կմշակվեն կառավարության կողմից և կիրակացվեն ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից»,-ասաց նա։

Զեյնալյանն անդրադարձավ նաև այդ կառույցների՝ ԱԺ վերահսկողությունից դուրս մնալու խնդրին, նշեց, որ չկա մի ոլորտ, որը դուրս է ԱԺ վերահսկողությունից:

«Ես ողջունում եմ ալտերնատիվ ծրագիր ներկայացնելու ԼՀԿ-ի քայլը: Դա հնարավորություն է տալիս սեփական փորձի և սխալի վրա կառուցվածք ձևավորել, գուցե որևէ ժամանակ հետո սա կլինի որևէ կառավարության կամ ԼՀԿ-ի կառավարության կառուցվածքը, բայց այս պահին մենք կառավարության այս կառուցվածքն ենք ներկայացել»,-ասաց նա։

Ի դեպ, նախարարը հավելեց, թե կա նախագիծ, որ նախարարությունների թիվը հասցվի 7-ի, այսինքն՝ էլի կրճատումներ լինեն։

ԼՀԿ-ի կողմից ներկայացված 8 առաջարկների փաթեթին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց։ Մինչ այդ Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց նախարար Զեյնալյանը, ով ասաց, որ որևէ առաջարկություն չի ընդունվել։ ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց, հայտարարելով, որ հարցը խմբակցությունում չի քննարկվել։ Կառավարության կողմից ներկայացված նախագծին Պետաիրավական հանձնաժողովը կողմ քվեարկեց՝ 8 կողմ, 4 դեմ համամասնությամբ։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →