Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Նիկոլ Փաշինյանը կոռեկտության կոչ արեց ռուսական հեռուստաալիքներին

Կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուսական ԶԼՄ-ներն իրեն մեղադրում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ըստ նրա՝ ինչպես Հայաստանում հայկական լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ Ռուսաստանում՝ ռուսական: «Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանի Հանրապետությունում լինեն նույնքան ազատ, որքան  հայաստանյան լրատվամիջոցները:

Յուրաքանչյուր ՀԸ պետք է գիտակցի, որ եթե հեռարձակվում է այդ պետության տարածքում, դա որոշակի կոռեկտություն է իրենց ենթադրում, հակառակ դեպքում մենք սխալ դաշտ կմտնենք»,-հայտարարեց վարչապետը, ապա հավելեց. 

«Ես կարծում եմ, որ, հնարավոր է՝ ռուսաստանյան հեռուստաընկերությունները այս խնդիրը հաշվի առնեն ու համապատասան հետևություններ անեն», - ասաց նա, ապա նկատեց, որ գործը քննվում է, ամեն ինչ դատական փուլը ցույց կտա:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →