Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Կոռեկտության սահմանները պետք է պահպանեն. Փաշինյանը՝ ռուսական լրատվամիջոցների մասին

Հայ-ռուսական հարաբերությունների նորմալ լինելը հենց դա էլ նշանակում է, որ հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական պետական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ռուսական պետական հեռուստաալիքներով վարչապետին մեղադրում են քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

«Ինչպես հայաստանյան լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները: Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չի օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, որքան հայաստանյանները:

Յուրաքանչյուր հեռուստաընկերություն, պետություն, նաեւ հեռարձակողները պետք է հստակ գիտակցեն, որ եթե մենք որեւէ այլ երկրի տարածքում հեռարձակվում ենք, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում, հակառակ դեպքում՝ մենք սխալ դաշտ կընկնենք»,-հայտարարեց Փաշինյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական ալիքները Հայաստանում սահմանափակ հեռարձակում ունենան, վարչապետը պատասխանեց. «Ոչ, ես կարծում եմ, որ հնարավոր է, որ ռուսական հեռուստաընկերությունները այս խնդիրը հաշվի առնեն եւ համապատասխան հետեւություններ անեն: Բայց որեւէ մեկը ոչ մեկի կարծիք արտահայտելու իրավունքը չի սահմանափակում: Հայաստանում էլ կան այդպիսի տեսակետներ: Ես կարծում եմ՝ գործը դատական փուլ կմտնի եւ միջազգային հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու…»:

Դիտարկմանը, թե  կարելի՞ է ենթադրել, որ սրանով Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չեմ կարող ենթադրություններ անել, ես կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ հարցով Ռուսաստանին դիմեք»:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →