Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

«Կարող ենք հյուր էլ գնալ ոստիկանապետի տուն, իրիկունը թեյ էլ խմենք, հետո զրուցենք, բայց դա խորհրդարանական վերահսկողություն չի կարելի համարել». Մարուքյան

Եթե մենք պետք է մեկ տարի սպասեինք և նման թույլ հիմնավորված նախագիծ ունենայինք, կարծում եմ՝ սա ուղղակի ամոթ է: Անպատրաստ քաղաքական մեծամասնությունը չպետք է նման ձևով որևէ բան ներկայացներ: ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

Նա նշեց, որ ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորները լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո։

«Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այս կառուցվածքում այդպես էլ խոստումը չի իրացվել»,-ասաց նա և նշեց, որ իրենց բոլոր առաջարկները մերժվեցին հանձնաժողովի նիստում, իսկ հարակից զեկուցողը չկարողացավ պատասխանել իրենց բարձրացրած հարցերին։

«Որևէ ուսումնասիրություն չկա: Նախագծի հիմքում այն էր, որ «մենք շատ ենք, ձեզ ընտրել են շատ քիչ, դրա համար  մենք պետք է սա ընդունենք, և Կառավարությունն է որոշում՝ ինչ կառուցվածք կունենա»: Թե ինչպես են հանգել այդ եզրահանգմանը, որևէ հոդաբաշխ պատասխան չկա»,-ասաց նա։

Հարցին՝ առաջիկա հարցուպատասխանին ինքը կհարցնի՞ վարչապետին, թե խոստումն ինչու չի կատարել, Մարուքյանը պատասխանեց․ «Այդ խոստման չկատարման պատասխանատուն միայն  վարչապետը չէ, այլ այն 88 հոգին, որ այստեղ նստած են: Նրանք էլ են դրա պատասխանատուն: Ըստ էության,  պարզվեց, որ մարդիկ ասում են՝ մենք չգիտենք, հարցրեք մեր ղեկավարին։ Եթե դուք չգիտենք, պետք է հարցնենք ձեր ղեկավարին, բա դուք ինչի՞ համար եք ընտրվել, հենա մենք մի մարդու հետ գործ կունենայինք ու ձեզ կմոռանայինք, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց նա և իրավիճակը համեմատեց ՀՀԿ-ի հետ, երբ ում ինչ հարցնում էին, Սերժ Սարգսյանի նկարն էին ցույց տալիս։

Այնուամենայնիվ, առաջիկա չորեքշաբթի օրը Կառավարության հետ հարցուպատասխանին կբարձրացնի՞ այս մասին, կհարցնի՞ վարչապետին, Մարուքյանն ասաց, որ չի կարող ասել․ «Իմաստ ունի՞, թե՞ չէ: Կարծում եմ՝ գոնե սա փորձ կլինի, որ այդ հարցին գոնե պատրաստված կգան» ։

Իսկ թե ինչու իշխանությունները սուպերվարչապետությանն այլևս դեմ չեն, Մարուքյանն ասաց, թե չի կարող ասել․ «Կարող ա դուրեկան ա, լավն ա, չեմ  կարող ասել, թող իրանք ասեն»։

Դիտարկմանը, թե մի առիթով վարչապետը մտավախություն էր հայտնել, որ եթե ուժային կառույցները նախարարություն դառնան, վարչապետին չեն ենթարկվելու, Մարուքյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ասել, որ մենք առաջարկել ենք, որ իրենց չենթարկվեն, ո՞վ է նման բան ասել: Մենք ասում ենք՝ պետք է վերադառնան կառավարության կառուցվածք, որ լինեն խորհրդարանի վերահսկողության ներքո: Այնպես չի, որ Զեյնալյանը ենթարկվում է Արարատ Միրզոյանին կամ Լիլիթ Մակունցին կամ էլ ինձ: Ցանկացած ղեկավար ենթարկվում է գործադիր ղեկավարին, դա ի՞նչ ասելու բան ա»։

Այն դիտարկմանը, թե ցանկացած պահի պատգամավորները այդ կառույցների ղեկավարներին հարցեր տալու հնարավորություն ունեն, ԼՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե սուտ են ասում:

«Հարցեր տալու իրավունքը ամրագրված է սահմանադրության մեջ, ըստ որի,  նիստերի երրորդ օրը տեղի է ունենում կառավարության հետ հարցուպատասխան, իսկ  դրան մասնակցում են կառավարության  անդամները: Նշված մարմինների ղեկավարները կառավարության անդամներ չեն։ Ինչ վերաբերում է այլ հարթակներում հարցեր տալուն, դա խորհրդարանական վերահսկողություն չէ։ Մենք կարող է հյուր էլ գնանք ոստիկանապետի տուն ու իրիկունը թեյ էլ խմենք, հետո զրուցենք հարցերի  շուրջ, դա խորհրդարանական վերահսկողություն չի կարելի համարել: Կարող է քավոր էլ կանգնի, հետո ի՞նչ»,-ասաց նա։

Ըստ նրա, երբ որ կանչում են խմբակցություն ու դռնփակ հանդիպումներ ունենում, դա խորհրդարանական վերահսկողության հետ որևէ աղերս չունի, իսկ ԱԺ վերահսկողությունը ենթադրում է հրապարակային ինստիտուցիոնալ գործընթաց։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →